o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խնդրում եմ` աբսուրդ նախագծերով չդիպչել բանակին»

03.12.2019 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Խնդրում եմ` աբսուրդ նախագծերով չդիպչել բանակին»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագծով նախատեսվում է, որ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 միլիոն ՀՀ դրամ եւ ծառայի 1 ամիս` հատուկ արագացված ընթացակարգով, եւ այդ մեկ ամսվա ընթացքում կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները: Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտնի շարունակել ծառայությունը Զինված ուժերում, կկարողանա հետ ստանալ գումարը եւ ծառայել եւս 23 ամիս: Թե արդյոք սա առնվազն ճոխություն չէ` հաշվի առնելով տարածաշրջանային եւ նաեւ սահմանային իրավիճակը, «Իրավունքը» հետաքրքրվեց «ԱՍԱԼԱ» խմբի անդամ, «Վան» գործողության հրամանատար ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԻՑ:

​​​​​​​«Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած»

Բանակում պարտադիր չծառայելը շատ մեծ սխալ կլինի: Նման պայմաններում բանակը լրիվ դատարկվելու է: Այնպես որ, կարծում եմ` առաջիկա 20-25 տարիներին պարտադիր ծառայությունը մնալու է: Մենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք, Թուրքիային էլ չմոռանանք: Բանակում ծառայելը ոչ միայն պարտադիր, այլ` մշտական պետք է լինի: Այսինքն` քաղաքացին տանը նստած էլ պետք է մտածի դիրքերի մասին: Իշխանություններն այսօր պետք է այնպես անեն, որ քաղաքացին միշտ պատրաստ լինի պատերազմի: Բոլորին խնդրում եմ` աբսուրդ նախագծերով չդիպչել բանակին: Մեկը գիշերը երազ է տեսնում, առավոտյան վեր է կենում, ինչ-որ նախագիծ է ներկայացնում: Չգիտեմ« թե 10 միլիոնը որտեղից է բերված, մեկ ամիսը` որտեղից: Ինքը պատկերացնո՞ւմ է, թե մեկ ամիս զինվոր պատրաստելն ինչ է: Մենք զինվորի՞ կարիք ունենք, թե՞ փողի, մի հատ դա էլ հասկանանք:

«Հիմա պատասխանում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ էս ո՞նց եղավ, էս ո՞վ բերեց Նիկոլին»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА