o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռոնալդուն խնդիր ունի Սարիի հետ». Կասանո

02.12.2019 22:49 ՍՊՈՐՏ
«Ռոնալդուն խնդիր ունի Սարիի հետ». Կասանո

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն Tiki Taka-ին տված հարցազրույցում խոսել է «Յուվենտուսում» տիրող իրավիճակի մասին:

«Կարծում եմ՝ Ռոնալդուն խնդիր ունի Սարիի հետ: Ամեն ինչ սկսվեց Ռոնալդուի՝ երկու անգամ անընդմեջ փոխարինումից. պորտուգալացու նման խաղացողին դա զայրացնում է: Իմ կարծիքով՝ կա լուրջ խնդիր, որը «Յուվենտուսը» խնամքով թաքցնում է:

Բենատիա․ «Ռոնալդուն բացարձակ լավագույնն է թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ»

Կասանոն մեկնաբանել է նաև «Յուվենտուսի»՝ «Սասուոլոյից» ընդունած գոլը. «Բուֆոնը պետք է խաղա մեկնարկային կազմում, քանի որ դեռ ուժեղ է Շեսնիից, որն «Արսենալում» միշտ էլ պահեստային դարպասապահն է եղել: Իսկ Ջիջիին մեղադրելուց առաջ պետք է ընդգծել դե Լիխտի թույլ տված հիմարությունը», – եզրափակել է իտալացին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА