o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց. Եղանակը Հայաստանում

02.12.2019 22:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։

Սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ

Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-ին շրջանների մեծ մասում, 6-7-ը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի գիշերը և 5-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 5-ին սպասվում են տեղումներ, 3-4-ը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +7+9:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +6+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5,

Լոռիում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +3+6,

Տավուշում գիշերը՝ +0-5, ցերեկը՝ +4+8,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +2+5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +7+9,

Արարատում գիշերը՝ +0-3, ցերեկը՝ +7+9,

Արմավիրում գիշերը՝ +0-3, ցերեկը՝ +7+9,

Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +7+9,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +0+3, ցերեկը՝ +2+5,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+143,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +0-3, ցերեկը՝ +6+10,

Արցախում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+11 (հովիտներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+13):

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА