o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենդանակերպի 3 նշան, որոնց համար դեկտեմբերը կլինի հաջողակ. սիրային աստղագուշակ

01.12.2019 09:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Կենդանակերպի 3 նշան, որոնց համար դեկտեմբերը կլինի հաջողակ. սիրային աստղագուշակ

Աստղագուշակ Մարինա Սկադին 2019 թվականի դեկտեմբեր ամսվա համար սիրային աստղագուշակ է կազմել կենդանակերպի բոլոր նշանների համար: Միևնույն ժամանակ, նա առանձնացրել է կենդանակերպի երեք նշանների, որոնք ավելի հաջողակ կլինեն դեկտեմբերին: Այս մասին գրում է unian.net-ը:

Նա մեզանից մեկն է․ Արցախցիները՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը կեղծ են համարում

Եթե այս պահին սկսվեն ռոմանտիկ հարաբերություններ, դրանք կլինեն լուրջ և երկարաժամկետ, ասում է աստղագուշակը:

Կույս: Ձեր սիրելին, ինչպես նաև ձեր շրջապատի մարդիկ կգնահատեն ձեր տաղանդն ու անձնական որակները, չնայած դուք ինքներդ էլ ստիպված կլինեք որոշակի պայմաններ ստեղծել դրա համար: Երջանիկ պատահականությունը կօգնի ձեզ բարելավել անձնական կապերը կամ հասնել անձնական այլ հաջողությունների: Ցույց տվեք ձեր տաղանդները, անձնական որակները, կարող եք մեծացնել ձեզնով հետաքրքրած մարդու ուշադրությունը գրավելու հնարավորությունը: Կարող եք սեր և ուշադրություն ցուցաբերել սիրելիի հանդեպ, և նա նույն կերպ կվերաբերվի ձեզ:

Կարիճ. Մինչև դեկտեմբերի 20-ը բարենպաստ ժամանակաշրջան է, դուք կերջանկանաք սիրելիների և ընտանիքի անդամների հետ շփումից: Դուք կարող եք այդ ժամանակահատվածը հաջողությամբ օգտագործել նաև հակառակ սեռի հետ հարաբերությունները ներդաշնակեցնելու, ընտանիքում կամ զույգ հարաբերությունների մեջ խաղաղություն և ներդաշնակություն հաստատելու համար: Լավ ժամանակաշրջան է նշանադրության, ամուսնության, և առհասարակ զգացմունքներն արտահայտելու համար: Նաև ճիշտ ժամանակն է վերլուծելու ձեր զգացմունքները և հարաբերությունների հետագա հեռանկարները, քանի որ այժմ դուք ճիշտ եք գնահատում զուգընկերոջը և նրա վերաբերմունքը ձեր հանդեպ:

Այծեղջյուր. Բարենպաստ ժամանակ է հակառակ սեռի հետ շփվելու, նշանադրության, ամուսնության, հյուրընկալության և ընտանեկան տոնակատարությունների համար: Դուք տարված եք ռոմանտիկ գործընկերներով, և դուք հակված չեք նրանց քանակն ավելացնելուն: Հնարավոր հանկարծակի մտերմություն, սեր առաջին հայացքից: Դուք բարի և ուշադիր եք ուրիշների հանդեպ, և դա թույլ կտա ձեզ նոր կապեր հաստատել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА