o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վանեցյանի «լռության մեջ թաքնված է մեր ճշմարտությունը»

29.11.2019 22:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Վանեցյանի «լռության մեջ թաքնված է մեր ճշմարտությունը»

ԱԱԾ նախկին տնօրենն իր վերջին հարցազրույցում, թեպետ շատ փակագծեր չբացեց, քաղաքական հարցերին փորձեց տալ խուսափողական պատասխան, բայց միեւնույն ժամանակ, կարեւոր շեշտադրումներ արեց, ինչն առնվազն մտածելու տեղիք է տալիս: Այդ ակնարկների շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ամերիկաբնակ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման. ԱԳՆ

«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՄՏԱՀՈԳԻՉ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ»

– Պարոն Մարգարյան, արցախյան հիմնահարցի բանակցային փուլը վտանգվա՞ծ է հարցին ի պատասխան Արթուր Վանեցյանը ոչ թե հերքեց, այլ ասաց` չեմ պատասխանի: Կարելի՞ է համարել, որ փաստացի ԱԱԾ նախկին տնօրենը չպատասխանեց զուտ խուճապ չառաջացնելու համար:

Արցախի բանակցային գործընթացը վտանգված լինելուց բացի, Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիքների մասին հարցումին նույնպես ԱԱԾ նախկին տնօրենը չպատասխանեց: Գերմանացի բանաստեղծուհի Մարգոթ Բիքելն ասում է. «Լռությունը լի է չասված խոսքերով... եւ չարտահայտված տարօրինակություններով, ու այս լռության մեջ թաքնված է մեր ճշմարտությունը...»: Շատ պարզ է, որ հարցազրույցում հնչեցված մի շարք այլ հարցերի պես Արթուր Վանեցյանը կարող էր բացասական պատասխան տալ ներկայացված տվյալ հարցերին, կամ պարզապես հայտարարել, որ այդ կապակցությամբ մանրամասնությունների չի տիրապետում, սակայն նա խուսափեց պատասխանելուց, ինչը նշանակում է իրոք արցախյան հիմնահարցի հետ կապված մտահոգիչ զարգացումներ են ընթանում, որոնց մասին բարձրաձայնելը կարող է իրոք խուճապ առաջացնել:

Սփյուռքի՞, թե՞ ԱՄՆ-ի գործերի գլխավոր հանձնակատար

Այն հարցին, թե արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է, Ա. Վանեցյանն ասաց՝ այո: Իհարկե, այս մասին թե՛ քաղաքական, թե՛ հասարակական գործիչներ բազմիցս բարձրաձայնել են, ընդ որում՝ տարիներ շարունակ, սակայն այս անգամ սա հնչում է Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի շուրթերից: Ի՞նչ կասեք այս մասին:

Հայաստանում «Սորոսի» գրասենյակի գործունեության վտանգների մասին շատերն են ահազանգել, այդ թվում՝ «ՎԵՏՕ» շարժումը, սակայն այս հարցումին որեւէ պաշտոնատար անձի պատասխանը չէր կարող այնքան սպառիչ ու հստակ լինել, որքան Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրենի ներկայացրած տեսակետը, որը, բնականաբար, տիրապետում է այնպիսի ինֆորմացիայի, որին հասանելիություն չունեն հանրության լայն զանգվածները: Եթե Արթուր Վանեցյանը, որը շուրջ 1,5 տարի ղեկավարել է Հայաստանի անվտանգության ծառայությունը, բարձրաձայն հայտարարում է, որ ,Սորոսի» գրասենյակի գործունեությունը վտանգ է պարունակում, դա պիտի ոչ միայն չափազանց լուրջ ընդունել, այլ Հայաստանի իշխանությունների առջեւ դնել այդ վտանգը կանխելու հստակ պահանջ:

Թույլ չեմ տա, որ արտաքին օրակարգեր սպասարկող անձիք վնասեն մեր պետության անվտանգությանը. Արթուր Վանեցյան․ «Ժողովուրդ»

«ԱՅՆՔԱՆ ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ ՉԿԱ»

– Եվս մի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Ա. Վանեցյանը՝ նշելով, որ Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում: Ըստ Ձեզ, ո՞ւմ էր ուղղված ակնարկը:

Ենթադրում եմ, որ պրն. Վանեցյանի պատասխանը ինչ-որ կերպով առնչվում է Հայաստանում ,Սորոսի» գրասենյակի գործունեությանն ու նրա կողմից ուղղակի կամ անուղղակի կերպով ֆինանսավորվող ու հովանավորվող քաղաքական ու հասարակական խմբերին ու նաեւ նրանց ծառայող ԶԼՄ-ներին, որոնց շարքում, ինչ խոսք, գլխավոր տեղ են զբաղեցնում Հայաստանի ներկա իշխանությունների կողքին կանգնած ու նրան սատարող խմբերն ու ԶԼՄ-ները:

​​​​​​​«Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած»

Ա. Վանեցյանը չպատասխանեց նաեւ այն հարցին, թե արդյոք իր ԱԱԾ պետ աշխատած ժամանակաշրջանում իր առջեւ խնդիր դրվել է ձերբակալելու ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, եւ արդյոք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստո՞ւմ է Մարտի 1-ի բացահայտմանը: Այն, որ նա առնվազն չհերքեց, կարելի՞ է արձանագրել, որ իսկապես այդպես է եղել:

Այն, որ Սերժ Սարգսյանին ձերբակալելու խնդիրը վաղուց դրված է, եւ դա համարվում է Նիկոլ Փաշինյանի վերջին խաղաքարտը, որը նա նպատակ ունի օգտագործել անհրաժեշտ պահին ու նաեւ այն, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերից իջեցված հրահանգ է եւ չի նպաստում Մարտի 1-ի գործի բացահայտմանն, այնքան ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի խոստովանության կարիքը չկա: Այդուհանդերձ, նաեւ պիտի նկատի ունենալ, որ որպես ԱԱԾ նախկին տնօրեն, Արթուր Վանեցյանն, այնուամենայնիվ, քաղաքական հայտարարությունների ու բացահայտումների հետ կապված ունի որոշ սահմանափակումներ, ինչը պիտի հարգել:

Ռոբերտ Քոչարյանն հիվանդանոցում է

«ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻ ԽՈՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»

– Իր չտված պատասխանների մասին Ա. Վանեցյանն ասաց, որ կգա ժամանակը, եւ կխոսի: Շատերը սկսեցին մեղադրել նրան այդ լռության մեջ, որովհետեւ, եթե կա երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ, եւ նա լռում է, մեղմ ասած, ընդունելի չէ: Այս հարցն այլեւս քաղաքակա՞ն, թե՞ իրավական տիրույթում է:

Ո՞վ է ղեկավարելու Արթուր Վանեցյանի հիմնադրամը. «Ժամանակ»

Արթուր Վանեցյանի հարցազրույցի քաղաքական բաժինը հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, սակայն իմ համոզմամբ՝ հարցազրույցի ֆուտբոլային բաժնում եւս կային ուշագրավ հայտարարություններ, որոնք կարծես թե մի կերպ հստակեցում են մտցնում հարցազրույցի քաղաքական բաժնում անպատասխան մնացած որոշ հարցերում: Ֆուտբոլի ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի կապակցությամբ հարցին պատասխանելով՝ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ գործերը դատաքննության փուլում են, եւ օրենքով արգելված է այդ կապակցությամբ հայտարարություն կատարելը, եւ իրենք շոու կազմակերպելու նպատակ չունեն, ինչն իմ համոզմամբ՝ հստակ քննադատություն էր ուղղված կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում իշխանությունների գործելաոճին, ինչը միանշանակ շոու է հիշեցնում: Արթուր Վանեցյանը Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի մասին արտահայտվելիս` կողմնակիորեն հայտարարեց, որ նրանց ընտրությունը վերից իջեցված հրահանգի հիման վրա է կատարվել: Եթե Ֆուտբոլի գործկոմի կազմի ընտրության հարցում վերեւից հրահանգներ են իջեցվել, չի բացառվում, որ նման գործելաոճ կիրառվել է ու շարունակվում է կիրառվել նաեւ այլ բնագավառներում, ու վերից հրահանգներ են իջեցվում նաեւ իրավապահ ուժերին, դատական համակարգին եւ ...: Հուսով եմ, որ շատ չի ուշանա Արթուր Վանեցյանի խոսելու ժամանակը, որը, բնականաբար, կարող է առավել հստակեցումներ մտցնել ներկա իշխանությունների գործելաոճում:

​​​​​​​«Լեւոնական խոսնակի հայտարարության ֆոնին հետաքրքիր է մեր ԱԳՆ-ի ու Նիկոլ Փաշինյանի քար լռությունը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА