o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ մի լուրջ բան Սփյուռքի համար չեն անում». Արշակ Սադոյան

26.11.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ոչ մի լուրջ բան Սփյուռքի համար չեն անում». Արշակ Սադոյան

Հաշված օրեր անց՝ նոյեմբերի 28-ին, տեղի կունենա ամենամյա հեռուստամարաթոնը, որն այս տարի նվիրված է Արցախում եւ Հայաստանում խմելու ջրի խնդիրների լուծմանն ու հանրային նշանակություն ունեցող շինությունները արեւային էներգիայով սնուցելու ծրագրերին: Անդրադառնալով ընդհանրապես մարաթոնի գաղափարին՝ զրուցեցինք Հանրային խորհրդի անդամ, քաղաքական, հասարակական գործիչ, 1990-2007 թթ.-ին Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի պատգամավոր ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ հետ:

Որեւէ մեկը չի ուզում մտել այս հակաիրավական գործընթացի մեջ եւ վերցնել «Ոչ»-ի դրոշակը. Հովհաննես Սահակյան (Տեսանյութ)

Խայտառակություն է, որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ իշխանավորներն ամեն կերպ, այսպես ասած, մարաթոններով փողեր են պոկում Սփյուռքից եւ ոչ մի լուրջ բան Սփյուռքի համար չեն անում: Երբ փորձում ենք այս հարցը բարձրացնել, անընդհատ փորձուն են ջրել: Այս առումով Հանրային խորհուրդը 70 էջանոց նախագիծ է ներկայացրել, եւ այն չի արժանանում իշխանությունների ուշադրությանը: Թավշյա հեղափոխությունից ոգեւորված` փորձեցինք հայ ժողովրդի համար կարեւորագույն հարցերը ընթացքի մեջ դնել, անմիջապես իշխանափոխությունից հետո դիմեցինք ե՛ւ վաչապետին, ե՛ւ նրա նախարարներին, ե՛ւ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարին եւ նորից լռություն:

«Արդա՞ր, երբ երգի մրցույթում հաղթում է Չերգը, էլ ի՞նչ ասես». Գուժ Դուրգարյանը՝ «Դեպի Եվրատեսիլի» մասին

Մասնավորապես՝ ի՞նչ առաջարկների մասին է խոսքը, որը կապված է Սփյուռքի հետ:

Մենք բազմիցս զգուշացրել ենք ե՛ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ե՛ւ նրա նախարարներին, ե՛ւ Զարեհ Սինանյանին, որ 21-րդ դարում հնարավոր չէ զանգվածային հայրենադարձություն կազմակերպել: Եթե ձեր կարծիքով՝ 2050 թվականին պետք է Հայաստանում 5-6 միլիոն մարդ լինի, որից 2 միլիոնը պետք է Սփյուռքից գան, մեկը լինի ձեզ հարցնող՝ Սփյուռքում հիմա 7,5 միլիոն հայ է ապրում, ենթադրենք հաջողվեց նրանցից կես միլիոնին բերել Հայաստան, բա մնացած 7 միլիոնը պետք է ասիմիլացվի՞, ուծացվի՞, ձուլվի՞: Նրանց 30 տարեկան երեխաները պետք է հայերենը մոռանա՞ն, որովհետեւ դուք բացի զանգվածային հայրենադարձությունից, որեւէ այլ գործունեություն չեք իրականացնում: Սփյուռքի համար մեծագույն խնդիրը լեզվի պահպանման հարցն է: Ուստի՝ առաջարկում էինք ընդօրինակել նորզելանդական մաորի ցեղի առաջնորդին, որը հասկանալով, որ անգլերենի դեմ իրենց մայրենի լեզուն պահպանելու համար միակ բանը վաղ մանկությունից երեխաներին, այսպես ասած, մաորիական լեզվի միջավայրում մեծացնելն է, ստեղծել էր մանկապարտեզների ցանց, որտեղ դասավանդում էին միայն իրենց մայրենի լեզվով: Այս առումով առաջարկեցինք պարզ մի բան՝ Երեւանի 5-6 լավ մանկապարտեզներում` երեխաների խաղասրահներում դնել տեսանկարահանող սարք եւ ինտերնետով հեռարձակել, որ այսինչ երեխան խաղում է հայերենով, ինչը կդիտեին Սփյուռքում: Սա լեզվի պահպանման ամենապարզ միջոցն է, բայց ստացա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից գրություն, թե պարոն Սադոյան, ՀՀ օրենքով սա արգելված է, որովհետեւ այդ երեխաների նկարահանումները կարող են ընկնել պեդոֆիլների ձեռքը, եւ նրանք կարող է շահագործեն մեր երեխաներին: Մենք պատասխանեցինք, որ՝ հարգելի նախարար, մենք ասում ենք՝ օրինակ, մարսելահայ այսինչի երեխան նախօրոք գրանցվի այսինչ մանկապարտեզում, նրան կոդ տրվի ու մենակ ինքն իրավունք ունենա դա նայել, ոչ թե իր հարեւանը: Այստեղ որեւիցե խնդիր չկա պեդոֆիլի ձեռքն ընկնելու, բայց ապարդյուն:

«Դեպի Եվրատեսիլին» ժողովուրդն ընտրեց Վլադիմիրին, Հ1-ը՝ Աթենա Մանուկյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ա. Սադոյանի հարցազրույցը կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА