o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ ցամաքային զորքերն ամբողջությամբ կվերազինվեն «Իսկանդեր» համակարգերով

22.11.2019 11:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ ցամաքային զորքերն ամբողջությամբ կվերազինվեն «Իսկանդեր» համակարգերով

ՌԴ ցամաքային զորքերի հրթիռային միավորումներն այսօր կավարտեն իրենց վերազինումն «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

ԱՄՆ-ն ծրագրում է ամբողջությամբ արգելել Իրանից նավթի արտահանումը

«Այսօր «Կապուստին Յառ» զորավարժարանում տեղի կունենա Արևմտյան ռազմական շրջանի անձնակազմին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համակարգերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս խմբաքանակը կավարտի ՌԴ ցամաքային ուժերի գործող հրթիռային միավորումների վերազինումը»,- ասվում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Հրթիռային միավորման անձնակազմին կհանձնվեն մի քանի տասնյակ արձակման կայանքներ, լիցքավորող և հրամանատարաշտաբային ռազմական մեքենաներ, տեխնիկա՝ կենսապահովման և տեխնիկական ծառայությունների համար:

Վերազինման արդյունքում հրթիռային միավորումը կմասնակցի մարտական հրթիռի արձակման մարտավարական զորավարժության:

«Իսկանդեր» համակարգի փորձարկումն ավարտվել է 2007 թվականին: «Իսկանդեր-Մ» և «Իսկանդեր-Կ» տարբերակները համալրել են ռուսական բանակի զինանոցը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА