o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԱՏԱՐԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

19.11.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԴԱՏԱՐԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մանվել Գրիգորյանի գործով դատական կամայականությունների, Նորք-Մարաշ զինված խմբի գործի ճակատագրի եւ այլ աղմկահարույց գործերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, մի շարք հնչեղ գործերով փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

Ովքեր են նորաձեւության ոլորտում այս տարվա լավագույնները

- Պարոն Բաղդասարյան, տեւական ժամանակ է բարձրաձայնում եք Մանվել Գրիգորյանի վերաբերյալ անարդարությունների մասին: Մասնավորապես, որ ի հեճուկս Գրիգորյանի առողջական ծանր խնդիրների, նրա խափանման միջոց կալանքը չի փոխվում: Որո՞նք են այդ անարդարության պատճառները:

- Ունենք հետեւյալ պատկերը: Ըստ իս, դատարանն ամեն ինչ անում է, որպեսզի «օրինականացվի» Գրիգորյանի գործով անարդարությունները: Անձն, ունենալով մի շարք հիվանդություններ, որի հետ կապված ՄԻԵԴ-Ը ոչ միայն արձանագրեց, այլ նաեւ միջանկյալ որոշում կայացրեց: Ու դրանից հետո էլ, չգիտես ինչու, դատարանը որոշեց բավարարել մեղադրողի միջնորդությունը, որպեսզի ստեղծի միջգերատեսչական հանձնաժողով: Նշեմ նաեւ, որ օրենքի ուժով ուղղակի արգելված է դատական նիստեր անել ամբաստանյալի բացակայությամբ, ինչ որ արվում էր, եւ առերեւույթ արդարադատություն իրականացնելու քողի տակ ամեն անգամ դատարանը լսում էր որոշակի հարցեր, միջանկյալ դատական ակտով կայացնում էր ոչ բարենպաստ դատական ակտ: Միջգերատեսչական առումով պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնել է, որ բազմաթիվ էպիկրիզներ կան, ընդուպ մինչեւ Առողջապահության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, եւ կալանքի ընթացքում հիվանդությունները շատացել են, բայց դատարանը որոշեց, որ պետք է ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով եւ ստեղծվեց: Այնտեղից էլ եզրակացություն եկավ, որ թեպետ Գրիգորյանի հիվանդությունները կառավարության համապատասխան որոշման տակ չեն ընկնում (մենք գտնում ենք, որ դա եւս, մեղմ ասած, իրավաչափ չէ), բայց միեւնույն ժամանակ միջգերատեսչական հանձնաժողովը իմպերակտիվ փաստեց, որ կալանքը կրելուց սկսած մինչեւ այժմ հիվանդությունները ոչ միայն ավելացել են, այլ նաեւ կրում են բացասական դինամիկա: Պայմանավորված այդ հիվանդություններով՝ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: Ինչպես նաեւ միջգերատեսչական հանձնաժողովը փաստեց, որ հիվանդի համար անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն, ինչը կալանք կրելու ժամանակ ուղղակի տեխնիկապես հնարավոր չէ: Եզրակացությունը ստանալուց հետո պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի  միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամները ներգրավվեն հաջորդ դատական նիստին, որը արդեն քրեական դատավարության օրենքի պահանջ է: Դատարանը այդ միջնորդությունը չմերժեց, բայց տարաժամկետեց եւ ասաց, որ ապացույցների գնահատելու փուլում դրան կանդրադառնան: Դա եւս, կարծում եմ, իրավաչափ չէր, եւ հատուկ արվեց: Այսինքն` բավարար էր, որ այդ անձինք ներգրավվեին նիստին, եւ որոշակի հարցերից հետո ակնհայտ էր դառնալու, թե ինչպե՞ս կարող է 30 եւ ավել հիվանդություն ունեցող անձը չմտնի կառավարության համապատասխան որոշման դաշտ, այն դեպքում, երբ ժամանակին պաշտպանական կողմը բարձրաձայնեց, որ հիվանդության արդյունքները տվել է անկախ փորձագետներին, որտեղից նշել են, որ 3-4 հիվանդության դեպքում մտնում է կառավարության որոշման տակՀաջորդ անարդար գործառույթը, որն իրականացնում է դատավորը, հետեւյալն է: Գրիգորյանին, ինչպես հայտնի է, ներկայացված է նաեւ հարկերը թաքցնելու, խուսափելու մեղադրանք: Մինչդեռ օրենսդիրը հնարավորություն է տալիս՝ առերեւույթ պատճառած վնասները  փոխհատուցելու դեպքում գործը կարճել: Չնայած նրան, որ չէինք ընդունում մեղքը, բայց նշեցինք, որ պատրաստ ենք առերեւույթ առաջադրված մեղադրանքով նախատեսված վնասը փոխհատուցել, ինչը նախաքննության փուլում ձգձվեց. չմերժեցին, սակայն առաջարկը հասավ դատարան: Նիստերից մեկի ժամանակ նախագահող դատավորը ընթերցեց ՀՀ վարչապետի հանձնարարությամբ պետական լիազոր մարմնի գրությունը, որով ցանկանում էր հասկանալ, թե ինչ վիճակի մեջ է այն անշարժ գույքը, որը մենք ցանկանում էինք նվիրաբերել պետությանը: Նախագահողը դա եւս տարաժամկետեց եւ ասաց, որ ապացույցները հետազոտելու փուլում դրան կանդրադառնան: Բայց միեւնույն ժամանակ դատավորը լսեց պետական այլ լիազոր մարմնի միջնորդությունը, որով ցանկանում էր, որ դատարանը հնարավորություն ընձեռնի, որպեսզի Գրիգորյանի ողջ անշարժ ու շարժական գույքը աճուրդով վաճառվի, եւ առերեւույթ վնասը հատուցվի: Այն դեպքում, երբ նման միջնորդություն անող մարմինը բացարձակապես դատավարական կողմ չէր, դատարան չէր եկել, եւ դատարանը որոշեց, որ այդ միջանկյալ ակտը պետք է բավարարվի: Նման պայմաններում, երբ անհավասար դաշտում են գտնվում կողմերը, խոսել մրցակցային դատավարության մասին, նշանակում է՝ ոչ մի բան չասելՈւստիեւ փաստում եմ հետեւյալը, որ, ըստ էության, որոշված է, որ Գրիգորյանին պետք է ունեզրկել՝ անկախ այն բանից, թե նրան վերագրված մեղքը կապացուցվի՞, թե՝ ոչ: Նաեւ որոշված է, որ անձը պետք է մնա կալանքի տակ: Ըստ էության, այսօր Մանվել Գրիգորյանը ոչ թե կալանք է կրում, այլ՝ պատիժ: Բարձրաձայնում եմ, որ Նոր Հայաստանում ընտրովի արդարադատություն չպետք է լինի: Այս պահին ձեռնպահ կմնամ գործով անցնող դատավորին գնահատականներ տալուց, հատկապես, որ հետ եմ գնում նախորդ իշխանությունների ժամանակ վերջինիս կողմից իրականացված արդարադատությանը՝ բխող բոլոր իրավական հետեւանքներով:

Armenian Mashup 4-ը տարին ամփոփում է նոր տեսահոլովակով (Պրեմիերա)

- Ըստ էության, գործադիրը առերեւույթ խոսում է, որ տվել է ազատություն դատարաններին, բայց մի շարք գործերով, ինչպիսին է, օրինակ, Մանվել Գրիգորյանի գործը, տեսնո՞ւմ եք, որ այդ ազատությունը չկա:

- Մանվել Գրիգորյանի գործով երկրի վարչապետը 1.5 տարի առաջ, երբ վարկանիշը բարձր էր, հայտարարություններ արեց, եւ նախաքննական մարմինն էլ ի՞նչ պետք է աներ: Դրանից հետո անգամ դատական իշխանությունը գտավ, որ անձը պետք է գտնվի ազատության մեջ՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին հնարավորություն ընձեռելով՝ գրավով դուրս գալ: Ու վարչապետն այս անգամ էլ հարցազրույցներից մեկում հայտարարեց. «Գիտեք, իմ դուրն էլ չեկավ, որ Մանվել Գրիգորյանը հայտնվեց ազատության մեջ»: Դա ի՞նչ էր, մեսի՞ջ, թե՝ ուղղորդում:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА