o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ քայլում» կրկին լարվել են հարաբերությունները

19.11.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Իմ քայլում» կրկին լարվել են հարաբերությունները

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով նա առաջարկել էր փոփոխություն կատարել Ընտանեկան օրենսգրքում եւ արգելել նույնասեռականների եւ սեռափոխված անձերի կողմից երեխա որդեգրելը, թեպետ ԱԺ նիստերի օրակարգ չընդգրկվեց, սակայն շարունակում է մնալ խորհրդարանական թիվ մեկ օրակարգային թեման: Ազգային ժողովի կուլիսներում շրջանառվում են խոսակցություններ, որ քվեարկությունից հետո խիստ լարվել են իմքայլական պատգամավորների հարաբերությունները: Նրանցից ոմանք խայտառակություն են համարում նման նախագիծ մերժելը, քանի որ առնվազն փողոցում իրենց հարցնողների առաջ դրա արդարացումը չունեն, թե ինչու: Մյուսները, որոնց համար թասիբից ու պատվից առավել` ավելի նիկոլական լինելն է, վերջիններիս օր ու արեւ չեն տալիս, թե «հանգիստ, նստեք, տեղներդ»: Այսպես ասած` իրենց թիմից հիասթափվածներն էլ փորձում են այս օրերին աչքի չընկնել ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ էլ ընդհանրապես, անգամ նիստերին են հազվադեպ մնում մինչեւ վերջ: Ստեղծված բարձիթողի վիճակը նաեւ պայմանավորված է նրանով, որ նախորդ շաբաթ գործուղման մեջ էր գտնվում խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ, որը «շեֆին» կզեկուցեր, թե ովքեր են չարաճճիներն ու բացակայողները, ովքեր` իրենց քաղաքական ուղին անշեղորեն եւ անվերապահ պահպանողները: Թեպետ Լ. Մակունցին արդեն վաղուց չի հաջողվում խմբակցության որոշ պատգամավորների պահել «բռի մեջ»:

​​​​​​​«Լեւոնական խոսնակի հայտարարության ֆոնին հետաքրքիր է մեր ԱԳՆ-ի ու Նիկոլ Փաշինյանի քար լռությունը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА