o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄՔԸ

19.11.2019 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄՔԸ

Մեր ժամանակակից, այսպես կոչված, «մշակույթի» գործիչների մեջ կա այսպիսի ծաղրածուական կերպար, որին Յոժ են անվանում, մականունը` Սերգեյ Դանիելյան: Այս ծաղրածուն, իհարկե, նիկոլական է, մեջից տրաքում էր, որ ավելի բարձր գոռար Նիկոլի անունը ու իր արեւին «հեղափոխություն» աներ: Փոխանը քաշել է գլխին, նստել է: Երեւի դա այն փոխանն է, որը Նիկոլի սեռափոխված հովանավորյալները նվիրել են Յոժին: Իսկ գուցե դա Նիկոլի կողմնակից հեղափոխուհիների փոխանն է, որը որ հանել եւ փակցրել էին արագաչափի վրա: Հիմա եկել է այսպիսիների ժամանակը: Այսպիսի կերպարներն են իրենց անվանում դերասան, տղամարդ եւ նույնիսկ` մարդ: Սրանք են, որ դարձել են Հայաստանում մոդայի օրենսդիրները, մոդան էլ դարձել է փոխանը գլխին հագնելու «առաջադեմ» մտածելակերպը: Սրանք էին հեղափոխություն անողները, որպեսզի ստանան փոխանը գլխին ազատորեն եւ հպարտորեն քաշելու իրավունքը եւ դա անվանեն բարձր արվեստ: Եթե սրանք են դերասանները, ապա մեր ազգային հայկական բեմի իրական հսկաները, երեւի թե, հիմա անդրաշխարհում հոնգուր-հոնգուր լաց են լինում: Էս ինչի՞ էսքան մանրացանք, զրոյացանք: Իր դերերում սեռափոխված մի դերասան էլ քաղաքապետարանն է ղեկավարում: Մի հիստերիկ դերասան էլ` պետությունը: Բա հետո՞...

«Երբ պոռնիկները սրբեր են դառնում...». Մենուա Հարությունյան

Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА