o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե մեր միակ որդիներն իմանային, որ այս մի բուռ հայերը կդառնային թշնամիներ միմյանց հանդեպ, ապա չէին զոհվի»

19.11.2019 02:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Եթե մեր միակ որդիներն իմանային, որ այս մի բուռ հայերը կդառնային թշնամիներ միմյանց հանդեպ, ապա չէին զոհվի»

«Եթե մեր միակ որդիներն իմանային, որ իրենց զոհվելուց հետո, Հայաստանում ապրող այս մի բուռ հայերը կդառնային թշնամիներ միմյանց հանդեպ... ապա... չէին զոհվի, ընդամենը  կնահանջեին... Թուրքի լամուկներին թողնելով այն սուրբ հողը, որ ազատագրել էին իրենց հայրերն ու պապերըՉէին պաշտպանի այդ ազատագրած սուրբ հողերրը, որտեղ թափվեց իրենց հերոսական արյունը...», - այս մասին գրում է հերոս Արամայիս Ոսկանյանի մայրը՝ ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

Արցախի շփման գոտում կրակոցների քանակը նվազել է

Հիշեցնենք, որ ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆԸ 2016-ի ապրիլի 9-ին, իր կրտսեր ընկերոջից տեղեկանալով լսվող կասկածելի ձայների մասին` իր պաշտպանության տակ գտնվող տարածքը հանձնել է նրան եւ գնացել դիտարկում կատարելու, որի ընթացքում էլ դիպուկահարի կողմից ստացել է մահացու վիրավորում: Նա այդպիսով փրկել է ընկերոջ եւ միաժամանակ տվյալ դիրքում գտնվող զինվորների կյանքը, քանի որ նրա զոհվելու հենց հաջորդ օրը տվյալ դիտակետի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է դիվերսիոն հարձակման փորձ եւ 2 զոհ տալով հետ շպրտվել: Արամայիս Ոսկանյանը ԼՂՀ եւ ՀՀ նախագահների կողմից պարգեւատրվել է «Արիության» մեդալով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА