o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը» (Տեսանյութ)

19.11.2019 00:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը» (Տեսանյութ)

Սախարովի հրապարակից նոյեմբերի 20-ին, ժամը՝ 14:30-ին կմեկնարկի «Տղա եղեք» խորագրով մոտո/ավտո երթ: Այն կազմակերպել է Dark Ravens Mc մոտո ակումբը՝ կոչ անելով միանալ բոլոր նրանց, ովքեր կարեւորում են ազգային արժեքներն ու իրական հայ տղամարդու կերպարը: «Չմոռանա՛նք ով ենք եւ որտեղից ենք սերում: Տղա եղե՛ք», - ասված է տարածված հայտարարության մեջ:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

Անդրադառնալով երթին՝ Dark Ravens մոտոակումբի նախագահ, դերասան ԳԵՎԵՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշում է. «Նման երթ արդեն մի անգամ եղել է, կլինի նորից ու արդեն կկրի շարունակական բնույթ, որովհետեւ դրա անհրաժեշտությունը հիմա տեսնում եմ մեր քաղաքում՝ մեր տանը: Տարատեսակ պիղծ երեւույթների ակտիվ քարոզ է գնում ու դրան կարող ենք հակադրել միայն մեկ բան՝ մեր տեսակը: Ու մեր տեսակը մեզնից բացի, ուրիշ ոչ մեկ չի պաշտպանելու, չի պահելու: Դրա համար ինքնասիրություն ունեցող ցանկացած հայ տղամարդու, կնոջ, աղջկա  կոչ եմ անում միանալ մեր շարժմանը: Իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը: Միացե՛ք «Տղա եղե՛ք» խորագրով մեր շարժմանը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА