o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետին պետք է ազատագրել Սորոսի ճիրաններից, ցույց է նախատեսվում. Նարեկ Մալյան

18.11.2019 14:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետին պետք է ազատագրել Սորոսի ճիրաններից, ցույց է նախատեսվում. Նարեկ Մալյան

 

Անցյալ շաբաթ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից հայտարարեց, որ ինչ-որ բանի համար պատասխանատու է։ Իհարկե, այդ «ինչ-որ բանը» սեռափոխ եղած մարդու պաշտպանությունն էր, բայց, ամեն դեպքում, դա առաջընթաց է, ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ ասաց «ՎԵՏՕ» հասարակական շարժման նախագահող Նարեկ Մալյանը։

«Իհարկե, հարց մնաց, թե ումից է պաշտպանում Փաշինյանը Դալուզյանին, որովհետև նրա հետ որևիցե մեկը խնդիր չուներ։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք եկանք այն եզրահանգման, որ Նիկոլ Փաշինյանին պատանդ են վերցրել։ Պատանդ են վերցրել սորոսականները։ Իրենք իրենց կամքն են թելադրում մեր վարչապետին և ստիպում են, որ նա ապուշ բաներ խոսի։ Օրինակ՝ Դալուզյանին վերցնի իր պաշտպանության տակ, անիմաստ բաներ խոսի, որոնք զուրկ են թե՛ բովանդակային իմաստից, թե՛ նպատակահարմարությունից։ Նիկոլ Փաշինյանին ստիպում են, որ ապազգային օրակարգը կիրառման փուլ մտնի», - ասաց Նարեկ Մալյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ իրենք նախատեսում են նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։00-ին, Բաց հասարակության հիմնադրամների երևանյան գրասենյակի դիմաց «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց անցկացնել։

«Մենք պահանջելու ենք նրա ազատությունը, որովհետև գտնում ենք, որ վարչապետին պետք է ազատագրել Սորոսի, օտարերկրյա գործակալական ցանցի ճիրաններից։ Մենք գտնում ենք, որ սթափ, ադեկվատ մարդը չի կարող նման արտահայտություններ անել։ Զենքը դրել են ճակատին, ասում են՝ էշ-էշ բաներ ասա, ինքն էլ ասում է», - ասաց Նարեկ Մալյանը։

Ֆեյք ակումբ. Ինչու «Վերնատունը» չի աջակցել ՀՅԴ բողոքի ցույցերին. «Ժամանակ»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА