o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Երիտասարդ ըմբիշները մրցեցին ու հաղթեցին՝ ի հիշատակ հերոսի

17.11.2019 19:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
​​​​​​​Երիտասարդ ըմբիշները մրցեցին ու հաղթեցին՝ ի հիշատակ հերոսի

Արարատի մարզի Այգեստան համայնքի մշակույթի տանը կայացավ ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար՝ նվիրված ԳԱՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հիշատակին:

Հայտնի են տարվա լավագույն դերասանների անունները

Մրցաշարի բացման արարողությանը ներկա էին Գ Վարդանյանի ծնողները՝ Արտաշես եւ Հասմիկ Վարդանյանները, մեծ թվով հյուրեր, ինչպես նաեւ ըմբշամարտի երկրպագուներ: Մրցաշարի մեկնարկից առաջ ըմբիշներին իրենց կատարումներով ողջունեց «Միլեն շոու-բալետը» (գեղ. ղեկավար՝ Արթուր Եղոյան):

«Իրավունքի» հետ զրույցում հուշամրցաշարի հեղինակ, մարզիչ ԺՈՐԱ ՅԱԽՇԻԲԱՐՅԱՆՆ ասաց, որ մրցաշարին մասնակցել են ինչպես Արարատի մարզի տարբեր համայնքների ըմբիշներ, այնպես էլ ըմբիշներ Գորիսից, Երեւանից, Գառնիից:

«Ընդհանուր մասնակիցների թիվը եղել է 160 հոգի: Պայքարել են 11 քաշային կարգում, որից երեք քաշային կարգերում հաղթող են դարձել մեր ըմբիշները (23 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել ԳԵՂԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, 29 կգ քաշային կարգում՝ ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, 32 կգ քաշային կարգում՝ ՎԻԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ): Իսկ 4 քաշային կարգերում մեր ըմբիշները գրավել են երկրորդ եւ երրորդ տեղեր», - նշեց Ժ. Յախշիբարյանը:

Հիշեցնենք, որ երբ 2016 թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ գրոհ սկսեց արցախյան բանակի դիրքերի վրա, այդ հարձակմանը դիմագրավողների շարքերում էր նաեւ Գարիկ Վարդանյանը, ում նվիրված էր վերոնշյալ հուշամրցաշարը: Դեկտեմբերի 30-ն էր, երբ հենց իր ծննդյան օրը, իր ծնված ժամին վիրավորվեց Գարիկը: Հերոսն իր մահկանացուն կնքեց 2017 թ. հունվարի 15-ին «Մուրացանի» հոսպիտալում:  Գարիկ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Արիության» եւ Արցախի «Մարտական ծառայություն» մեդալներով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА