o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձերբակալվել են Ֆրանսիայի նախագահի դեմ սպանությունը նախապատրաստելու մեջ կասկածվողները

17.11.2019 22:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ձերբակալվել են Ֆրանսիայի նախագահի դեմ սպանությունը նախապատրաստելու մեջ կասկածվողները

Ֆրանսիայի նախագահի դեմ մահափորձի գործով ձերբակալվել են 30 և 45 տարեկան երկու տղամարդ: Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ «հանցավոր ահաբեկչական կազմակերպության» մեջ մասնակցության համար: Ըստ «Российская газета» -ի, երկու ձերբակալվածները ներգրավված էին ծայրահեղ աջակողյան  խմբի մեջ:

Վրաստանի նախագահի բացասական վարկանիշը 70 տոկոս է. IRI-ի հարցում

Էմանուել Մակրոնի մահափորձը պլանավորվել էր նոյեմբերի 7-ին՝ նրա Չարլվիլ-Մեզյերե քաղաք այցի ընթացքում, հաստատել են քննիչները: Այն ժամանակ, տաք հետքերով, նրանց հաջողվել է ձերբակալել վեց մարդու, որոնք խոստովանել են  հանցագործության նախապատրաստման մեջ:

Հանցագործների պլանները բացահայտելուն օգնել է 63-ամյա կենսաթոշակառու Ժան-Պիեռ Բույերին հետևելը, որը ներքին հետախուզության տեսադաշտում էր հայտնվել 2018 թվականին Մակրոնի դեմ մահափորձ կատարելուց հետո: Հեռախոսազրույցներից մեկում Բույերն ասել է, որ ցանկանում է նախագահի վրա հարձակվել կերամիկական դանակով, որը մետաղական դետեկտորները չեն հայտնաբերում:

Բուայերին ձերբակալել են, երբ նա գնում էր իր հանցակիցներից մեկի մոտ: Նրա մեքենայում հայտնաբերվել է կերամիկական դանակ:

Խուզարկումների ընթացքում կասկածյալների մոտ հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք: Բոլոր ձերբակալվածները գտնվում են կալանքի տակ Փարիզում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА