o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

7 պատճառ, թե ինչո՞ւ ամենաուժեղ կանայք ամենավատ անձնական կյանքն ունեն

17.11.2019 08:45 ԱԽ ԿԱՆԱՅՔ
7 պատճառ, թե ինչո՞ւ ամենաուժեղ կանայք ամենավատ անձնական կյանքն ունեն

Սովորաբար ամենից հաճախ սիրո հարցում չի բերում ուժեղ, անկախ կանանց բախտը: Ինչո՞ւ է այդպե

1. Նրանք անկախ են ու ամենից առաջ դնում են իրենց պահանջմունքների հարցը
Տղամարդիկ սիրում են ամեն բան վերահսկել, իսկ այդպիսի կինը որևէ մեկին թույլ չի տա իրեն ասել, թե ինչ կարող է կամ չի կարող անել: Նա ինքը գիտի, թե ինչ է ուզում և ինչպես կարող է դա ստանալ: Նա իրականացնում է իր երազանքները ու սպասում, որ կողքին կլինի նույնքան ուժեղ ու վստահ մարդ: Նրան աջակցություն է պետք, այլ ոչ թե վերահսկողություն կամ ղեկավարում:

Ինչո՞ւ է մեռնում սերը. գիտնականները վերջապես պատասխանել են այն հարցին, որը հուզում է բոլոր սիրահարված զույգերին

2. Նրանք շատ ընտրողական մոտեցում են ցուցաբերում
Նրանք գիտեն իրենց գինը ու կհամաձայնեն հարաբերություններ ձևավորել միայն այն տղամարդու հետ, ով նրանց կյանքն ավելի լավը կդարձնի: Նրանք տուրք չեն տա հասարակական կարծիքին այն հարցում, թե ինչպիսի տղամարդ պետք է ունենան իրենց կողքին: Նրանք հուսահատ չեն, այլ համբերատար: Եվ երբ նրանք վերջապես հանդիպում են այն տղամարդուն, ով արժանի է, որ այդ կինն իր վրա ծախսի իր ժամանակն ու էներգիան, ապա հասկանում է, որ սպասումն իզուր չէր:

3. Նրանք չեն վախենում պաշտպանել իրենց
Այս կանայք չեն վախենում ասել իրենց մտածածը: Եվ եթե նրանց տղամարդն ինչ-որ բան այնպես չանի, նրանք աչք չեն փակի դրա վրա:

4. Նրանք փոքր-ինչ «չափազանց» կարող են լինել
Չափազանց ուղղամիտ կարող են լինել, քանի որ գիտեն` ինչ են ուզում: Քանի որ չեն պատրաստվում «խաղալ», և եթե ինչ-որ մեկն իրենց հետաքրքիր չէ, ուղիղ են խոսում այդ մասին: Ճիշտ նույն կերպ են վարվում, երբ իրենց ինչ-որ բան դուր չի գալիս: Որոշ մարդիկ պարզապես սովոր չեն այդպիսի ուղղախոսության:

5. Նրանք շատ ուժգին են սիրում
Անհնար է մինչև վերջ հասկանալ, թե ինչն է այդպիսի կնոջը ստիպում սիրահարվել: Բայց եթե դա տեղի է ունենում, նա այդ տղամարդուն վերաբերվում է ամենայն հարգանքով ու սիրով: Նա կարող է լինել լավագույն զուգընկերուհին, քանի որ նրա սերն ամենախորն է: Եթե նա ընտրում է տղամարդուն, ապա դառնում է փակ ուրիշների համար. այնպես որ, նրան կարելի է վստահել: Բայց շատ տղամարդկանց վախեցնում է այդպիսի ինքնանվիրումը, ինչպես որ վախեցնում է նրանց անկախությունը:

6. Նրանք ավելի հասուն են, քան մեծ մասը
Նրանք ավելի իմաստուն ու հասուն են: Նրանք կյանքում նպատակ ունեն, հստակ գիտեն, թե ինչ են ուզում: Այդպիսի կանայք խելացի են ու ցանկանում են ամեն ինչ վերահսկել:

7. Այդպիսի կանանց դժվար է գտնել
Դա կարող է լինել երազանքի կին, բայց նրան հեշտ չէ գտնել, քանի որ նա հենց այնպես չի զբոսնում, այլ աշխատում է իր երազանքներին հասնելու ուղղությամբ: Նա չի հանգստանում գիշերային ակումբներում ու բարերում, այլ նախընտրում է մեկ գավաթ գինու շուրջ ինտելեկտուալ զրույցները:

Եթե այն, ինչ հենց նոր կարդացիր, քո մասին է, շարունակիր լինել այնպիսին, ինչպիսին կաս: Մի օր սերը, որին դու արժանի ես, կթակի քո դուռը, և այդ ժամանակ դու կարող ես քեզ թույլ տալ սիրել այդ տղամարդուն ողջ սրտով` հասկանալով, որ այս անգամ իսկապես ամեն բան այլ կերպ է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА