o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա հարված էր գոտկատեղից ներքեւ». ՌԴ Արմավիրի հայ համայնքի ղեկավար

15.11.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սա հարված էր գոտկատեղից ներքեւ». ՌԴ Արմավիրի հայ համայնքի ղեկավար

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներխուժել է տեղի Հայ Առաքելական եկեղեցու տարածք եւ սեւ ներկով ապականել ՀՀ Ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Տեղի ունեցած վանդալիզմի մանրամասների շուրջ «Իրավունքը» զրուցեց ՌԴ Արմավիր քաղաքի հայկական համայնքի նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը. ՀՀ դեսպաններին արգելվել է որեւէ նվեր ընդունել տեղի հայ համայնքից․ «Հրապարակ»

«ՀԱՅԻ ԱԶԳԱՆՈՒՆ ԿՐՈՂ ՍԵՐԳԵՅ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԸ» ՇԻԿԱՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՆԺԴԵՀՅԱՆ ԿՐՔԵՐԸ

Պարոն Կարապետյան, ինչպե՞ս կարող էր օրը ցերեկով նման դեպք տեղի ունենալ` այն էլ եկեղեցու տարածքում:

Եկեղեցու տարածքը ցանկապատված է, բայց այդ ամենը կատարվել է առավոտյան 9:30-ի սահմաններում: Իսկ այդ ընթացքում եկեղեցու տարածքը բաց է, եւ մենք չենք կարող արգելել որեւէ մեկին մտնել այնտեղ: Տեղի ունեցածը բարբարոսություն էր, որն ի կատար ածվեց ոչ թե ինչ-որ հասարակ քաղաքացու, այլ ներկայացուցչական իշխանության անդամի կողմից: Ընդ որում` ցինիկ կերպով նկարահանել է այն ամենը, ինչը կատարել է: Նշեմ, որ այնտեղ չորս հուշատախտակ կա: Գարեգին Նժդեհից բացի, եկեղեցու բակում են նաեւ Զորավար Անդրանիկի, Մարշալ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի հուշատախտակները, որպեսզի ազգի հերոսների անունները տեսնեն մեր երիտասարդները, եւ օրինակ լինեն նրանց սխրագործությունները: Ի դեպ, տեղի ունեցածը շատ ակտիվ կերպով լուսաբանվում է «Կրասնայա վեսնա» լրատվամիջոցով, որի ղեկավարներից մեկը համարվում է հայի ազգանուն կրող Սերգեյ Կուրղինյանը: Նրանց նյութերն ավելի են շիկացնում մթնոլորտը եւ ուղղված են հակառակ Գարեգին Նժդեհին եւ հայ համայնքի գործունեությանը, որն ինձ շատ է զարմացնում:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

Ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել համայնքը:

Երբ ինձ եկեղեցուց տեղեկացրին, որ նման դեպք է պատահել, անմիջապես կապվեցի քաղաքի իշխանությունների հետ, Ներքին գործերի բաժնի հետ եւ խնդրեցի, որ այդ ամենին արագ արձագանքեն: Ներքին գործերի բաժնում արդեն կա դիմում, եւ համապատասխան մարմինները զբաղվում են այդ աշխատանքով:

«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՆՄԱՆ ԽՈՍՏՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»

Ալեքսեյ Վինոգրադովն ասել է, որ դիմել է այդ քայլին, քանի որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում մարզային եւ տեղական իշխանությունները, նաեւ Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը: Նման խոստում եղե՞լ է:

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

Նման շատ տարբեր հայտարարություններ են հրապարակվել նաեւ ադրբեջանական կայքերում, թե համայնքը զղջում է, որ այդպիսի արարք է արել, չենք իմացել, որ իբրեւ Գարեգին Նժդեհը համագործակցել է ֆաշիստների հետ եւ այլն: Բայց իրականում նման խոստում չի եղել: Մեզ քաղաքային իշխանությունները ոչ մի ժամկետ չեն ներկայացրել, միայն մեր եկեղեցու քահանան ինձ զանգահարել էր եւ ասել, որ նոյեմբերի 11-ին գրություն է ստացել քաղաքի իշխանությունների կողմից, ընդ որում` նոյեմբերի 8-ի ամսաթվով: Այդ գրության մեջ եղել է մի առաջարկ, թե հնարավոր համարում եք ինքնուրույն հանելու այդ հուշատախտակը: Բայց մենք բազմիցս խնդրել եւ պահանջել ենք տեղի իշխանություններին, որպեսզի մեզ ներկայացնեն փաստաթուղթ, որտեղ կլինի գրված, թե ՌԴ-ն Գարեգին Նժդեհին ինչպիսին է համարում: Մենք քաջ գիտակցում ենք, որ ապրում ենք ՌԴ-ում եւ պարտավոր ենք  պահպանել օրենքները եւ ենթարկվել դրանց, բայց մինչեւ օրս ոչ ոք ոչ մի փաստաթուղթ մեզ չի ներկայացրել: Մեզ փորձում են համացանցից, հիմնականում` ադրբեջանական կայքերից վերցրած տարբեր նյութերով համոզել, նույնիսկ հաստատել, թե Գարեգին Նժդեհը համարվել է ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցած անձ: Մենք մի քանի անգամ խնդրել ենք տեղի իշխանություններին, որպեսզի իրենք նման հայտարարություններ չանեն, քանի որ չունեն համապատասխան փաստաթուղթ` տրված համապատասխան մարմինների կողմից` հաստատված կնիքով եւ թույլտվությամբ: Բայց մեզ ոչ ոք չփորձեց լսել եւ շարունակեցին նույն ձեւով շիկացնել մթնոլորտը:

Մահացել է Գերագույն Խորհրդի պատգամավոր Հայկ Չախոյանը

Դուք «Ռուսաստանի հայերի միության» տեղական մասնաճյուղի ներկայացուցիչների անունից է՞լ եք վստահաբար շեշտում, որ նման խոստում չի եղել, ինչպես պնդում է Ա. Վինոգրադովը:

– «Ռուսաստանի հայերի միությունն» այսօր միանգամայն ունի նույն դիրքորոշումը, ինչ հայ համայնքում է: Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի նախագահ Ռազմիկ Գեւորգյանը նաեւ տարածել է մի հայտարարություն, որով դատապարտել է նման արարքը եւ դիմել է մի քանի համապատասխան մարմինների: Մենք այս հարցում համախոհ ենք եւ ունենք նույն տեսակետը: Սա նուրբ եւ խորը ծրագրված փորձ էր` հարվածել համայնքի եւ եկեղեցու հեղինակությանը: Հիմա էլ յութուբյան ալիքներով փորձում են ներկայացնել, թե իբր Արմավիրում հայ ժողովուրդը սկսել է ինչ-որ հեղաշրջում կատարել:

Սիլվա Համբարձումյան սինդրոմից մինչեւ նոր ռեկորդի սահմանում. այլընտրանքային լուրեր 05․12․2019

«ՄԵՐ ԽԱՂԱՂ ՑՈՒՅՑԸ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է»

Հեղաշրջման փորձ են դիտարկում եկեղեցու բակում տեղի ունեցած հայերի բողոքի ակցիա՞ն:

Այս օրերին մի քանի անգամ հանդիպել եմ քաղաքի իշխանությունների, ներքին գործերի մարմինների հետ, հավաստիացրել, որ մեր խաղաղ ցույցը Արմավիրի եկեղեցու բակում կառավարելի է եւ դուրս չի գա ոչ մի սահմաններից, ու ոչ մի դեպքում չենք տրվի սադրանքների:

«Քննարկվելու է Արցախի հարցի լուծման տերպետրոսյանական տխրահռչակ փուլային տարբերակը»

Արմավիրի քաղաքային դումայում հինգ հայ պատգամավոր կա: Ո՞ւր են նրանք, ինչո՞ւ են լռում եւ հնարավոր չէ՞ր իրավիճակը կարգավորել նրանց միջոցով:

Հայազգի պատգամավորների մեծ մասը համարվում են մեր խորհրդի անդամ եւ ունեն նույն տեսակետը, ինչ ունի համայնքի ղեկավարությունը: Նրանք նույնպես շատ վրդովված են այդ արարքով եւ պահանջում են ներկայացնել համապատասխան փաստաթուղթ:

«Կյանքի խոսքը» միացավ Փաշինյանին

ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը շատ ավելի վաղ էր հայտարարել, որ Գարեգին Նժդեհի  հուշատախտակն ապամոնտաժելու մտադրություն ունի: Ըստ էության, տեղի իշխանությունների տրամադրվածությունն էլ հայտնի էր: Հնարավոր չէ՞ր ավելի վաղ կանխել այս ամենը, որպեսզի չունենայինք նման հետեւանքներ:

Նախ ոչ մեկի մտքով նույնիսկ չէր անցնում, որ նման քայլի ինչ-որ մեկը կարող է դիմել, այն էլ` քաղաքային պատգամավոր: Ինչ վերաբերում է պատգամավոր Կալաշնիկովի հայտարարությանը, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովի օգնականին անձամբ եմ խնդրել, որպեսզի, որպես Կոմկուսի ներկայացուցիչ, պարոն Խարիտոնովը զրուցի Կալաշնիկովի հետ, որպեսզի նա մի փոքր զգույշ լինի նման արտահայտությունների մեջ, որովհետեւ այն կարող է Արմավիրում բերել ազգամիջյան կոնֆլիկտների: Նրանք զրույց են ունեցել, եւ Կալաշնիկովն ասել է, որ նման հայտարարություններ չի արել:

Սուխոյ ատկազ

Բայց նա անգամ հարցազրույց էր տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին եւ կրկին վերահաստատել իր այդ տեսակետը:

Եթե այդ հարցազրույցը լիներ ռուսական կայքերում, կարող էի ինչ-որ ձեւով համոզված լինել, որ այդպես է, բայց մենք գիտենք, որ սա կարող է լինել չհամապատասխանող տեղեկատվություն: Ի դեպ, ՌԴ Պետդումայի անվտանգության կոմիտեի առաջին տեղակալ Դմիտրի Սավելեւը նույնպես նամակ է հղել մարզպետին` պահանջելով, որպեսզի նրանք որոշում ընդունեն եւ ապամոնտաժեն հուշատախտակը: Բայց այդ նամակի մեջ հետաքրքիր է այն, որ էլի հղում է արված բաց աղբյուրներին տարածված այս կամ այն ուղղություններից: Այստեղ պետք է լինի շատ կոշտ արձագանք Հայաստանի Հանրապետությունից, քանի որ սա արդեն շատ խիստ քաղաքականացված հարց է համարվում: Ես խնդրել եմ, որպեսզի մեր հյուպատոսությունը փորձի հատուկ նամակով դիմել ՌԴ իշխանություններին, որպեսզի կարողանանք բարձագույն իշխանության դիրքորոշումը հասկանալ, ընկալել, թե Գարեգին Նժդեհին ով են համարում իրենք:

Ինչու էին ադրբեջանցի «բլոգերին» գործուղել Փաշինյանի մոտ

«ՍԱ ՀԱՐՎԱԾ ԷՐ ԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՆԵՐՔԵՎ»

Ըստ Ձեզ` ինչո՞ւ հենց հիմա Ռուսաստանում հականժդեհյան ալիքը թափ առավ:

Այս ամենն արագ թափ առավ Գարեգին Նժդեհի վերաբերյալ Աշխաբադում` ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունից հետո: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ ոչ մի պետության նախագահ, այդ թվում` ՌԴ-ի, որեւէ աջակցություն ցույց չտվեցին Ալիեւին այդ հարցում: Բայց ադրբեջանական կողմը շատ արագ փորձեց թեման օգտագործել: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է կատարվում այսօր Արմավիր քաղաքում, մի փոքր մանրամասնեմ: Քաղաքի հայ համայնքը շատ ակտիվ է որպես հասարակական կազմակերպություն, եւ ունի 38 տարվա պատմություն: Այս վերջին տարիներին մենք կարողացանք համախմբել մեր համայնքը, եւ մեր միջոցառումները իրականացվում են բազմահազար մարդկանցով: Իմ կարծիքով` սա, կարող է, ինչ-որ մեկին դուր չեկավ, եւ փորձեցին հայատյացության մթնոլորտ ստեղծել: Նոյեմբերի 4-ին մենք բացեցինք մի հրաշալի հուշարձան, որը նվիրված է ռուս-հայկական բարեկամությանը, եւ այդ հուշարձանի պատվանդանին դրված էր հավերժության նշանը, որը մի քանի ազգայնական քաղաքացիներ  փորձեցին հանրությանը ներկայացնել` իբրեւ հայկական արեւախաչ, ինչով հայկական համայնքը ուզում է ցույց տալ, թե ով է քաղաքի տերն ու տիրականը: Բայց, ի սեր Աստծո, մեր համայնքում չկա նման գաղափար, եւ այդ հավերժության նշանը դրել ենք բացառապես նկատի ունենալով հայ-ռուսական բարեկամության հավերժությունը: Ընդ որում` այն, ինչ մեզնից պահանջվում էր օրենքով, նախապես ներկայացրել ենք քաղաքային դումա` ե՛ւ պատվանդանի, ե՛ւ հուշարձանի էսքիզները, ե՛ւ գրառումը: Եվ այն անցել է համապատասխան գործընթացով ու թույլտվություն ենք ստացել: Եվ երբ նրանք տեսան, որ չեն կարողանում հակահայկական տրամադրություններ ստեղծել, փորձեցին մեզ հասցնել հարված, ինչպես ասում են` գոտկատեղից ներքեւ:

Թավշյա նախկին պաշտոնյաները «չվում են» տաք երկրներ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА