o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱԼԵՐՅԱՆԿԱՍԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ` ԻՋԵՎԱՆԻՑ

15.11.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՎԱԼԵՐՅԱՆԿԱՍԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ` ԻՋԵՎԱՆԻՑ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանը «Վալերյանկա» է առաջարկում հանրությանը` հայտարարելով, որ Իջեւանում նոր անակնկալներ են սպասվում: Կարծես պատմությունը կրկնվում է: Հիշեցնենք, որ Աժ 5-րդ գումարման ժամանակ, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը «վալերյանկա» խմելու կոչ էր արել` ՕԵԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Հեղինե Բիշարյանին, ԱԺ ամբիոնից: Հարգելի քաղաքական գործիչներ, պետք չէ բոլորին «վալերյանկա» առաջարկել, հիմա կան առավել արդյունավետ դեղամիջոցներ: Ստորեւ ներկայացնում ենք Սիփան Փաշինյանի ուղերձը.

​​​​​​​«Հարուցված գործն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը». Աշոտյան

Իջեւանում քարը քարին չդրած, Իջեւանի ժողովրդի եւ քաղաքապետարանի հաշվին ունեցվածք դիզած, մի քանի հոգի հոգեխանգարման մեջ են ընկել կատարվող աշխատանքներից եւ գլխակորույս փորձում են ձեզ հայտնի մի քանի «մամուլի» միջոցով սեւանցնեն: Մենք Հայկ Ղալումյանի հետ միասին ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է լինի քաղաքապետարանի աշխատանքը եւ քաղաքը, մենք ծառայում ենք մեր ժողովրդին, ոչ թե անհատներին: Այդ ժամանակներն անվերադարձ անցյալում են: Հետաքրքիրն այն է, որ արդեն իսկ բազմաթիվ գյուղերում եւ համայնքներում բարեգործների միջոցով տարբեր ծավալների խնդիրներ եմ լուծել, բայց անհանգստությունը միայն Իջեւանի մասով է. տեսնես` ինչի՞ց է: Պարոնայք պառազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել, որովհետեւ առաջիկայում իջեւանցիների (եւ ոչ միայն) համար լավ նորությունների նոր շարք է գալու:

Փաշինյան, հերիք է ծամածռություններով զբաղվես, պատասխանիր ամենակարևոր հարցին՝ ինչի՞ շուրջ ես բանակցել Բրատիսլավայում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Տեսնես էլ ուրիշ ի՞նչ կերպ է լինում վարչական լծակների օգտագործումը եւ ճնշումը հանրության այն ստվար հատվածի վրա, ովքեր որեւէ կերպ չեն ընդունում փաշինյանների եւ նրա մերձակա բարեկամների, ընկերների, քավոր-սանիկների գործունեությունը Իջեւան քաղաքում: ԱԺ պատգամավորը հաթաթա է տալիս, եւ ինչու չէ ծաղրում է հանրությանը` մոռանալով իր իսկ ուղիղ պարտականությունների ու դերակատարության մասին: Մի վալերյանկա էլ դուք խմեք, ու ինչպես ձեր հորեղբայրն է ասում` հանգիստ վեր ընկեք տեղներդ եւ ի վերջո հասկացեք` որտեղ եք ու ինչ կարգավիճակ ունեք: Ցոփ ու շվայտ կյանքից գլուխներդ, ու ոչ միայն, կորցրել եք` մոռանալով, որ թավալ էիք գալիս ասֆալտներին, որպեսզի ամեն գնով հասնեք աթոռի:

«Լսվելու է ոչ թե ՀՅԴ-ի, այլ նրա ազդեցությունն անտեսող իշխանությունների հեռացող «գնացքի անիվների տրոփյունը»

Հ. Գ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА