o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-ն առաջնորդվում է ՀՀԿ-ի բանաձեվո՞վ

15.11.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԲՀԿ-ն առաջնորդվում է ՀՀԿ-ի բանաձեվո՞վ

Ազգային ժողովում շարունակում է քննարկվել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը: ԱԺ ԲՀԿ խմբակցությունը գլխանց հայտարարել է, որ 2020 թվականի բյուջեն ընդհանրապես հեղափոխական բյուջե չէ, ավելին` այն տնտեսական հեղափոխությունը սպասարկող բյուջե էլ չէ: Ի վերջո, թե որեւէ ուժեղ կողմ ունի՞ 2020 թվականի բյուջեն, հետաքրքրվեցինք ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ: Ի դեպ, նա իր խոսքում հիշեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի «դանդաղ շտապելու» բանաձեւը:

​​​​​​​«Հարուցված գործն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը». Աշոտյան

Պարոն Մելքումյան, որեւէ դրական կողմ ունի՞ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրինագիծը, որը կարող ենք առանձնացնել:

Մի այսպիսի համեմատություն անեմ` պատկերացրեք, որ գործ ունենք մարդու օրգանիզմի հետ, երբ մարդը հիվանդ է, ունի մի 2-3 հիվանդ օրգան, նույնիսկ մոռանում է առողջ օրգանները, որովհետեւ մտածում է այդ հիվանդությունը բուժելու մասին: Իհարկե, դուք տեսնում եք, որ մեր խմբակցությունը, երբ օրենքներ են բերվում սոցիալական ուղղվածության, օրենքների պարզեցման, կողմ ենք քվեարկում: Եթե այդ օրենքի նախագծի մեջ մի 7-8 վիճելի դրույթ կա, բայց մի երկուսը լավացնում է իրավիճակը, մենք մեր կուսակցական շահով չենք առաջնորդվում, այլ պետական շահով ենք առաջնորդվում եւ կողմ ենք քվեարկում: Չնայած` մեր օրենքները համատարած մերժվում են: Այնպես որ, եթե թոշակը 10 տոկոսով աճում է, մենք դրան դեմ չենք, բայց ընդհանուր առմամբ` սա չի բերում հասարակության, մեր ժողովրդի կենսամակարդակի կտրուկ լավացման:

​​​​​​​«Սերժ Սարգսյանի նկատմամաբ հարուցված գործը օդ է». Արմեն Աշոտյան

Ինչո՞ւ այս անգամ որոշեցիք պետբյուջեի նախագծի քննարկումների հենց սկզբում հայտարարել, որ Ձեր խմբակցությունը դեմ է: Նախկինում կարծես թե չի եղել նման նախադեպ:

Այդպես ենք հարմար գտել, 2020 թվականի բյուջեն էլ նոր բյուջե է, նախորդների նման չէ: Մենք դանդաղ շտապում ենք, այսինքն` այնպես չէ, որ ուշացել ենք, գնացքը գնացել է, կամ գնացքից թռչելու ժամանակն է, այդպիսի բան չկա: Հենց բյուջետային քննարկումների ժամանակ հասկացանք կառավարության եւ նրա առանձին նախարարների տեսակետները, որ որեւէ բան չի փոխվելու: Հանձնաժողովների նիստերին արդեն իսկ հնչեցրել ենք մեր հիմնական հարցերը, եւ նրանց տեսակետը մեզ հայտնի է: Հարցը համակողմանի քննարկել ենք ինչպես խմբակցությունում, այնպես էլ կուսակցության քաղաքական խորհրդում, տարբեր մասնագետների հետ, եւ ամեն ինչ պարզ է, որ սպասելիքները, որոնք ունենք 2020 թվականի բյուջեից, միանշանակ չեն կարող արդարացվել:

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА