o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանդես կգամ մամուլի ասուլիսով, ու սաղ փաստերը հատ առ հատ կներկայացնեմ հանրությանը.Փոխոստիկանապետի սպանության հետքերով

15.11.2019 11:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Հանդես կգամ մամուլի ասուլիսով, ու սաղ փաստերը հատ առ հատ կներկայացնեմ հանրությանը.Փոխոստիկանապետի սպանության հետքերով

2009թվականին դեռեւս անհայտ պայմաններում սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործով «քննությունը չգիտես ինչու մի քանի գործողություն կատարեց լուրջ, բայց հիմա, չգիտես ինչու կրկին դանդաղում են»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց տարիներ շարունակ որդու գործի բացահայտման համար պայքարող հայրը՝ Պետրոս Մհերյանը:

«Զարուհի» կանանց մասին հանդեսը շնորհավորում է «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերությանը

Մեր զրուցակիցը նկատեց նաեւ.

- Ես սա այսպես չեմ թողնելու, բոլոր հնչեղ գործերին անդրադառնում են, թող որդուս սպանությունն էլ բացահայտվի: Ես հավատում եմ, որ ներկա իշխանությունները այդ կամքը կունենան ի վերջո: Կան բազմաթիվ ապացույցներ, փաստեր: Մի փոքր էլ կսպասեմ, ապա հանդես կգամ մամուլի ասուլիսով, ու սաղ փաստերը հատ առ հատ` կներկայացնեմ հանրությանը:

Հիշեցնենք, որ 2009թվականին Երևանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի իր բնակարանի մուտքի մոտ հրազենից արձակված կրակոցներով էր սպանվել 34 ամյա Գևորգ Մհերյանը: Շտապ բուժօգնության բրիգադը տեղում արձանագրել էր, որ Գ. Մհերյանը մահացել էր գլխին և մարմնին ստացած` կյանքի համար անհամատեղելի հրազենային վնասվածքներից: Փորձագետների կողմից դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի ութ պարկուճ: Արձակված գնդակներից երեքը դիպել էր Գ. Մհերյանի գլխին, մեկը` մարմնին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА