o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը թաքցնում է ծախսերը

12.11.2019 15:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կառավարությունը թաքցնում է ծախսերը

Որոշ ժամանակ առաջ ՝ տեղեկություն տարածվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ձեռք է բերել «Mercedes-Benz» S դասի (S 600 W 222) ամբողջությամբ զրահապատ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը, մեր տեղեկություններով ՝ 350.000 ԱՄՆ դոլար է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենաները ձեռք են բերվել հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցող պետությունների ղեկավարներին սպասարկելու համար։ Մեր տեղեկություններով այդ զրահապատ մեքենաները նախկին իշխանության օրոք չեն եղել: Սակայն նման նիստեր անց են կացվել: Հետեւապես խոսակցություններ սկսեցին տարածվել, որ վերոհիշյալ զրահապատ միկոավտոբուսները Նիկոլը ձեռք է բերել իր եւ իր ամենամերձակա շրջապատի համար, որպեսզի անհրաժեշտ պահին, եթե օդանավակայանը փակ լինի, ապա Հայաստանից ճողոպրի այդ մեքենանրով: 

Երևանում Ամանորյա միջոցառումների ծախսերը կկազմեն շուրջ 1.1 միլիոն դոլար. Երևանի ավագանու որոշում.antifake.am

Iravunk.com-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմ, պարզելու համար քանի՞ մեքենա է ձեռք բերվել, ե՞րբ և որտեղի՞ց եւ ինչու չէ նաեւ արժեքը։ Պատասխանը առավել քան զարմանալի էր, սակայն ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ. 

Ի պատասխան Ձեր հարցման՝ ստորև ներկայացվում է Պետական պահպանության ծառայության ներկայացրած տեղեկատվությունը. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է,որ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքներով,իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ՝ Պետական պահպանության ծառայությունում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։Հայցվող տեղեկությունը ,«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն,ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում,ուստի և նույն օրենքի համաձայն դասվում է պետական և ծառայողական գաղտնիքի շարքին։ «Տեղեկատվություն ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն ՝ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը,եթե դա պարունակում է պետական,ծառայողական,բանկային,առևտրային գաղտնիք։ Ելնելով վերոգրյալից ՝ «Իրավունք» թերթի լրագրողի կողմից բարձրացրած հարցերի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ։ 

ՀԳ. Փաստորեն կառավարությունը, այս պարագայում եւս, մերՙ հարկատուներիս հաշվին, որոշել է գաղտնի գործարքներ կատարել եւ ցույց չտալ հանրությանը: Չէ որ մեր հարցադրումը շատ պարզ էր եւ ըստ էության նման դեպքերում անգամ Պաշտպանության նախարարությունը չէր զլանա ներկայացնել, թե ինչ արժեն այս կամ այն զրահապատ մեքենաները: 

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА