o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ավտոմեքենայից գողացել են մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը

12.11.2019 11:59 ՔՐԵԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ավտոմեքենայից գողացել են մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը

Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս նոյեմբերի 11-ին  դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 8-ին ժամը 18:00-ից մինչև 18:10-ն ընկած ժանմանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 043 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից, դեռևս իրեն անհայտ հանգամանքներում, գողացել են «Ռոլեքս» տեսակի ժամացույցը:

Բաքոյանը դեպքի վայր ժամանած ոստիկանութան Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ ժամացույցը իրեն ի պահ է հանձնված եղել, իսկ գողության մասին նախկինում ոստիկանությանը չի հայտնել, քանի որ ինքն էլ չի իմացել՝ ինչի չի հայտնել:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է նաև ժամացույցի արժեքը, որն, ըստ տեղեկությունների՝ մի քանի հազար դոլար արժե:

Վաճառվում է նորածին երեխա՝ 500 դոլարով, երեխան երկու շաբաթական է. Համացանցում 500 դոլարով նորածին երեխայի են վաճառում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА