o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է փակել Սորոսի եւ արեւմտյան այլ ֆոնդերի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները» (Տեսանյութ)

08.11.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պետք է փակել Սորոսի եւ արեւմտյան այլ ֆոնդերի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները» (Տեսանյութ)

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ Հայաստանում երկկողմ հարաբերությունների հիմնարար հարցերի «ուսումնասիրությունները», որոնք ո՛չ ավել, ո՛չ պակաս վերաբերում են մեր երկրների անվտանգությանը եւ ինքնիշխանությանը, ֆինանսավորվում են արեւմտյան հիմնադրամների միջոցներով: Ավելի վաղ էլ հարց էին ուղղել, թե ինչու են հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները քննարկում ոչ թե ռուսներն ու հայերը, այլ Արեւմուտքի կողմից հովանավորվող կազմակերպություններն ու ԶԼՄ-ները: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը

- Ամեն ինչ շատ պարզ է` Խորհրդային Միության փլուզումից հետո Արեւմուտքի կողմից հովանավորվող կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչների մեծ մասը, գնալով համոզվում են, որ այսօր Հայաստանում իշխանության մաս են կազմում, ամեն ինչ անում են, որ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնեն: Եվ դրա արգասիքն էր «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում եւ դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցը, որի համահեղինակը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն է: Մենք գտնում ենք, որ պետք է փակել Սորոսի եւ արեւմտյան այլ ֆոնդերի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները, ոչ թե թողնել, որ սնկի նման աճեն: Դրանց նպատակն է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խարխլել ու սասանել եւ Հայաստանին Ռուսաստանից կտրել: Եվ նրանք տարիների աշխատանքի արդյուքնում հասել են որոշակի արդյունքի ու փորձում են այն ամրապնդել: Միշտ պայքարել ենք եւ պայքարելու ենք դրա դեմ, քանի որ գտնում ենք, որ ինչքան Ռուսաստանն ուժեղ լինի, ինչքան մենք ՌԴ-ի հետ լինենք, այնքան հայ ժողովուրդը, Հայաստանն ավելի անվտանգ կլինի, եւ դրա վառ ապացույցն այն ամենն է, ինչ տեղի է ունենում Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում, որոնք փորձում են համագործակցել ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի հետ:

Մել Դալուզյանը նաեւ իմ անձնական պաշտպանության ներքո է. Արմեն Դարբինյան

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հայաստանյան այցի արդյունքում պարզ դարձավ, որ Կրեմլը կրկնապատկում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը՝ արդիականացնելով սպառազինությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

Ողջունելի է, ավելին` մենք` կոմունիստներս, առաջարկել ենք, որ երկրորդ ռուսական ռազմաբազան տեղակայվի Նախիջեւանի սահմանին, քանի որ պետք է զսպել այս ուղղությամբ թե՛ Ադրբեջանի, թե՛ առավել եւս Թուրքիայի ախորժակը

Ֆրանսիայի ՀՅԴ ԵՄ անդամները Արայիկ Հարությունյանին են փոխանցել իրենց ընկերների պահանջը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА