o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Հռոմի պապի հետ

08.11.2019 09:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Հռոմի պապի հետ

Թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը:

«Նիկոլ Փաշինյանը ոգեւորում է ստյոպասաֆարյանների նմաններին, որոնք լծվել են ԶԼՄ-ների սեւացման գործին» (Տեսանյութ)

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել, թե ինչ օրակարգով է վարչապետը հանդիպելու Հռոմի պապի հետ: Կարապետյանը, չհեքելով հանդիպման մասին տեղեկությունը, ասաց. «Վարչապետի այցերի վերաբերյալ մենք ժամանակին հայտարարություն եւ հաղորդագրություն կտարածենք»:

Ի դեպ, հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետը 2016-ին Հայաստան էր այցելել` Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ Կաթոլիկ եկեղեցու հրավերով եւ «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: Իսկ նոյեմբերի 11-13-ը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնելու է Ֆրանսիա»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА