o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ և Վրաստանի օդային տարածքում ներդրվել է միասնական «Մայրուղիներից ազատ Հարավկովկասյան օդային տարածք» հայեցակարգ

07.11.2019 22:01 ԹԵՄԱ
ՀՀ և Վրաստանի օդային տարածքում ներդրվել է միասնական «Մայրուղիներից ազատ Հարավկովկասյան օդային տարածք» հայեցակարգ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 7-ից ՀՀ և Վրաստանի օդային տարածքում ներդրվել է միասնական «Մայրուղիներից ազատ Հարավկովկասյան օդային տարածք» հայեցակարգ, որը թույլ է տալիս իրականացնել թռիչքներ 195 թռիչքային մակարդակից (FL 195) բարձր, շուրջօրյա Հայաստան-Վրաստան օդային սահմանի հատման պարզեցված գործընթացներով։ Սույն հայեցակարգի շրջանակներում կանխատեսվում է, որ հայեցակարգից կօգտվեն օրական 125, իսկ տարեկան՝ 45․000 տարանցիկ չվերթ։ Արդյունքում` տարեկան կտրվածքով կկրճատվեն ընդհանուր առմամբ՝ 28714 մղոն թռիչքային ճանապարհ, 3872 րոպե թռիչքային ժամանակ, 260․438 կգ վառելանյութ, ինչը իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը։ Այս գործընթացը իրականացվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության, «EUROCONTROL» կազմակերպության, «Հայաէրոնավիգացիա» ՓԲ և «SAKAERONAVIGATSIA» Ltd Ընկերությունների մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ։ ՀՀ քաղավիացիայից տեղեկացնում են, որ նմանատիպ հայեցակարգ ներդրված է ոչ բոլոր Եվրոպական Միության պետություններում։ 

Օդային և երկաթուղային փոխադրամիջոցներով ավելի շատ եկել են, քան գնացել

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА