o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

07.11.2019 13:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Նշենք, որ պաշտպանական թիմը միջնորդությունը ներկայացրել էր նոյեմբերի 5-ին։ 

​​​​​​​«Վալերիանկա տուր...». Ռոբերտ Ամիրխանյանը հուզվեց նախարարի անակնկալ այցից (Տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Վարդևանյանն այդ օրը դատարանից խնդրել էր գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ սահմանելով ողջամիտ չափ։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, սակայն, հայտարարել էր, թե դատախազությունը շարունակում է պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։ 

Նշենք, որ հաջորդ դատկան նիստն այս գործով տեղի կունենա նոյեմբերի 12-ին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА