o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այ ցավներդ տանեմ, հայրենադարձություն կազմակերպելու հնարավորություն դուք չունեք. Արշակ Սադոյանը՝ իշխանություններին

06.11.2019 14:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այ ցավներդ տանեմ, հայրենադարձություն կազմակերպելու հնարավորություն դուք չունեք. Արշակ Սադոյանը՝ իշխանություններին

Հանրային խորհրդի անդամ, Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը բավարար չի գնահատում կառավարության ջանքերը՝ ուղղված հայրենադարձության կազմակերպմանը:

«Կա մի կարևոր հարց. հայ ժողովուրդը մոտ 10 մլն է, որից ընդամենը 2.4 մլնն է ապրում Հայաստանում: Պարոն Փաշինյանը հայտարարում է, որ 50 թվականին 5 մլն պիտի լինեն, բայց բան չի ասում, թե Հայաստանից դուրս եղածները ինչպես պիտի ապրեն», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սադոյանը:

Արշակ Փոլադյանը համատեղությամբ դեսպան է նշանակվել նաև Մարոկկոյի Թագավորությունում

Վերջինս նշեց, որ մի շարք հարցեր է ուղարկել կառավարության անդամներին, բայց ոչ մի լուրջ պատասխան չի ստացել:

Անդրադառնալով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությանը, որ հայրենադարձության համար նախադրյալներ են ստեղծվում, Սադոյանն ասաց.

«Այ ցավներդ տանեմ, հայրենադարձություն կազմակերպելու հնարավորություն դուք չունեք ու չեք էլ կարող մոտ ապագայում ունենալ, հնարավոր չի հայերին հենց այնպես հավաքել Հայաստանում»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА