o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկրի կանխամտածված կազմաքանդում է իրականացվում» (Տեսանյութ)

05.11.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Երկրի կանխամտածված կազմաքանդում է իրականացվում» (Տեսանյութ)

Նախորդ շաբաթ Երեւանում էին Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովայի եւ Եվրոպայի խորհրդի կազմում գործող ԳՐԵՎԻՈ` Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդիի գլխավորած պատվիրակությունը: Վերջիններս փակ հանդիպում ունեցան Ազգային ժողովի պատգամավորների հետ, որին զուգահեռ ինչպես խորհրդարանի դիմաց, այնպես էլ ԵԽ գրասենյակի առջեւ տեղի ունեցան բողոքի ակցիաներ` ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման: Ակցիային մասնակցում էին նաեւ կոմունիստները. «Իրավունքը» զրուցեց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Հաշմանդամությունով չի ավարտվում կյանքը. Բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ ԶՈՄԲԻԱՑՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ»

Ինչո՞ւ կոմունիստները որոշեցին միանալ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ակցիաներին:

Մենք համարում ենք, որ պետք չէ թույլ տալ այն վավերացնեն Հայաստանում, քանի որ սրանով սորոսականները Եվրոպայի խորհրդի հետ միասին փորձում են կազմաքանդել հայ ավանդական ընտանիքը, եկեղեցին եւ մեր բարքերը, որն ունեցել ենք դարեր շարունակ: Իշխանությունները պետք է ունենան քաղաքական կամք, որպեսզի դրանից հրաժարվեն: Եվ առաջին հերթին զարմանում եմ, թե այն 50 հազար հպարտ, արժանապատիվ քաղաքացիներն ո՞ւր են, չէ՞ որ սա ազգի հարցն է, նրանք պետք է թույլ չտային, որ ընդհանրապես ԵԽ պատվիրակությունը գար այստեղ եւ փորձեր ինչ-որ բան ասել կամ մեկնաբաներ ՀՀ արդարադատության նախարարի իրենց ուղարկած հարցերի պատասխանները: Իհարկե, այդ մեկնաբանությունները չեն տալիս մեր հուզող հարցերի պատասխանները, քանի որ եղել են մանիպուլիացիոն հարցեր:

Անձամբ ես դեմ եմ. Բազկամարտի Եվրոպայի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի չեմպիոնը «Մել» ֆիլմի նկարահանման մասին

Ըստ Ձեզ, ինչո՞ւ մեծ թվով քաղաքացիներ ոտքի չեն կանգնում ընդդեմ այս կոնվենցիայի վավերացման:

Ժողովուրդը մինչեւ այսօր զոմբիացված վիճակում է գտնվում եւ չի կարողանում դուրս գալ այդ վիճակից: Նրանց ոչինչ չի հետաքրքրում: Հուսով եմ, որ այս ակցիաները կշարունակվեն, եւ ընթացքում ժողովուրդը կհասկանա եւ իրենք էլ կմիանան ու թույլ չեն տա նման սրբապղծմանը Հայաստանում: Եթե այդ կոնվենցիան այդքան լավն է, թող Եվրոպան` իր սեռական փոքրամասնություններով այն ընդունի, բայց ոչ մեզ մոտ: Այն շատ մեծ վտանգներ է իրենից ներկայացնում, որովհետեւ վավերացնելու դեպքում` ընտանիքում երեխան կարող է հորը դատի տալ, կարող են երեխային առանձնացնել ընտանիքից: Եվ դրա կոնտեքստում է տեղավորվում այն, որ վերջերս երեք գիշերօթիկ եւ մեկ մանկատուն փակեցին: Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ երեխաներին տանեն Եվրոպա, որտեղ ընդունված է այս ամենը, եւ սեռական փոքրամասնություններն են օրակարգ ձեւավորում: Արդյունքում երեխան հայտնվելու է մի ընտանիքում, որտեղ մի շաբաթ մեկն ասելու` ես եմ քո մաման, մյուս շաբաթ` պապան է դառնալու մամա: Սա այլասերում եւ այլանդակում է: Իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միշտ է այլասերմանը դեմ եղել:

«Պետք է պատրաստ լինեինք մատրոսժելեզնյակների հայհոյանքներին»

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՑ»

Եվրոպայի խորհրդից ժամանած պատվիրակության ակնարկը շատ հստակ էր, որ եթե Հայաստանը ԵԽ անդամ է, ուրեմն` Ստամբուլյան կոնվենցիայի համահեղինակ է, հետեւաբար իրենց համար անտրամաբանական կլինի այն չվավերացնելը...

Մեր կարծիքը ինչ-որ չափով տարբերվում է բոլոր այլ կարծիքներից, քանի որ ընդհանրապես չենք ողջունում Եվրոպայի խորհրդում Հայաստանի մուտքը: Ավելին` առաջարկում ենք, որ Հայաստանն ընդհանրապես դուրս գա Եվրախորհրդից, քանի որ երբ 2001 թվականին մտանք Եվրախորհուրդ, սա այդ ժամանակվա պարտականություններից է: Պետք է դուրս գանք Եվրախորհրդից, որպեսզի սա չվավերացնենք: Իշխանությունն այսօր պետք է մտածի ոչ թե սա վավերացնելու, այլ ժողովրդի սոցիալական վիճակի մասին: Օր օրի գնաճն ավելանում է, թող դրա դեմն առնեն, թող ժողովրդի աշխատավարձերը բարձրացնեն, այլ ոչ թե միայն քայլողների, թող ժողովրդի գումարների հաշվին իրենց պարգեւավճարներ չբաժանեն:

Ովքեր են ուշացած, կաշկանդված եւ դուխով պատգամավորները. առավոտն ԱԺ-ի դիմաց (Տեսանյութ)

Բայց ասում են` «թավշյա հեղափոխություն» է եղել, եւ ժողովուրդն արդեն գոհ պետք է լինի:

Ժողովրդի վճակը լավացե՞լ է: Ստամբուլյան կոնվենցիայի պես տարբեր անունների տակ էլի կոնվենցիաներ են բերելու եւ ստիպելու են, որ մեր ժողովուրդը վավերացնի: Ժողովրդի վիճակն ավելի են վատացնելու ու այլասերելու են: Ժամանակն է, որ ժողովուրդն այդ ամենին դեմ կանգնի եւ հասկանա, որ ոչինչ չի փոխվել: Արդեն պետք է դուրս գալ նաեւ սոցիալական պահանջներով, որովհետեւ այլեւս անհնար է, ամեն ինչ գնալով թանկանում է: Միայն իշխանության համար է լավ լինում, իսկ ժողովուրդն ինչպես կար, այնպես էլ մնում է նույն վիճակում:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 16-րդ)

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ, ԵՂԵԼ Է ՀԵՂԱՇՐՋՈՒՄ, ՈՐԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՏԱԼԻՍ»

Ասում եք` ոչինչ չի փոխվել, բայց իշխանությունն էլ, օրինակ, մատնացույց է անում, թե կենսաթոշակն է բարձրացրել...

Սա նույնպես մանիպուլիացիայի արդյունք է, քանի որ այն մարդկանց կենսաթոշակն է բարձրացել, որոնք երբեք չեն աշխատել, բայց ստացել են 16 500 դրամ թոշակ եւ 17 հազար դրամ նպաստ: Ու հիմա այդ նպաստը կրճատել են, 8 500 դրամ թոշակն են ավելացրել, եւ սա ներկայացնում են, թե նվազագույն թոշակը դարձրել են 25 500 դրամ, մինչդեռ այդ մարդիկ 8 500 դրամ հիմա ավելի քիչ են ստանում, քան առաջ: Ուզում ենք, որ մեր ժողովուրդը հասկանա, որ մանիպուլիացիան շարունակվում է: Այն ամենի մեջ, ինչում մեղադրում էին այսօրվա իշխանավորները նախորդներին, հիմա իրենք են եկել ու նույնն են անում: Իրականում հեղափոխություն չի եղել, եղել է հեղաշրջում, որը, մենք օր օրի համոզվում ենք, որ ժողովրդին ոչինչ չի տալիս: Իշխանությունները շատ մեծ խոստումներ էին տալիս, ժողովրդի ակնկալիքներն ու սպասելիքները իրենցից շատ մեծ էին, բայց մինչեւ այսօր միայն դատավարություններով, բռնել-բաց թողնելով, սեւեր-սպիտակներով, հեղափոխական-հակահեղափոխականներով են զբաղված, որը ոչ մի լավ բանի չի բերում: Ժողովրդին ու երկիրը բաժանել են տարբեր մասերի, մինչդեռ մենք արտաքին մարտահրավերներ ունենք, ինչի մասին երբեք չպետք է մոռանանք: Ամենակարեւորը` ժողովրդի անվտանգություն է, սակայն եթե այսպիսի քայլեր շարունակեն անել, վաղը բանակում ծառայող տղամարդ էլ չենք ունենա, պատերազմի ժամանակ կռվող էլ: Սա երկրի կանխամտածված կազմաքանդում է, ինչին կտրականապես դեմ ենք:

ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծն ընդունվեց կառավարությունում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА