o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես վախենում եմ, որ հասարակության մոտ բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք. Անանյան

04.11.2019 15:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ես վախենում եմ, որ հասարակության մոտ բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք. Անանյան

2020 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է պարգևատրումների ֆոնդը սահմանել 5.8 մլրդ դրամ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Պարգևատրումների ֆոնդը շուրջ 5.8 մլրդի շրջանակներում է: Նախորդը շուրջ 5 մլրդ էր», - ասաց նա՝ նշելով, որ պարգևատրումների հարցում շեշտը դրվելու են ստորին օղակների վրա:

2018-ի ԱԺ ընտրությունները ոչ լեգիտիմ են. Դավիթ Սանասարյանը բարձրաձայնեց նիկոլական ընտրակեղծիքները

Խոսելով համակարգում աշխատավարձերի բարձրացման մասին՝ Անանյանն ասաց, որ արժանապատիվ եկամուտն այն գումարի չափն է, որը միջին վիճակագրական արժեքային համակարգ ունեցող անձին կոռուպցիոն քայլերի գնալուց հետ կպահի:

«Ես վախենում եմ, որ հասարակության մոտ բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք՝ անկախ նրանից անձը պետական ծառայող է, թե՝ ոչ: Այստեղ հասարակության հետ զրույց անելու անհրաժեշտություն կա», - ասաց Անանյանը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА