o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արա Բաբլոյանը չի բացառում՝ ՄԻԱՎ վարակակիր երեխան իրենց կենտրոնում վարակված լինի. Առավոտ

01.11.2019 14:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Արա Բաբլոյանը չի բացառում՝ ՄԻԱՎ վարակակիր երեխան իրենց կենտրոնում վարակված լինի. Առավոտ

Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:

«Մեր կենտրոնում հայտնաբերվել է, մնացածը հետազոտում են՝ որտեղից է երեխան վարակը վերցրել: Երեխան բազմիցս հետազոտվել է ու վարակը չի հայտնաբերվել, որովհետեւ չեն կարողացել հայտնաբերել: Մենք հետազոտել ենք ամենաարդիական մեթոդներով ու հայտնաբերել ենք: Ինքը մեզ մոտ եկել է որպես իմունային անբավարարությամբ հիվանդ, ծանր վիճակում»,- Aravot.am-ին ասաց Արա Բաբլոյանը:

Նոր Հաճնում մահացած 4 երեխաների հայրը վաղը առավոտյան կլինի Հայաստանում. ՀՀ ԱԳՆ

Մեր հարցին, թե բացառո՞ւմ եք, որ ձեր կենտրոնում վարակված լինի, պարոն Բաբլոյանը պատասխանեց. «Ոչ մի բան չեմ կարող բացառել, որովհետեւ պետք է հետազոտեն ու հասկանան՝ որտեղից է, ո՞նց կարող եմ ես միայնակ որոշում ընդունել»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА