o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պաշտոնից ինձ հեռացնելը թատրոնից հեռացրեց նաեւ հովանավորներին». Կոնստանտին Օրբելյան

29.10.2019 00:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պաշտոնից ինձ հեռացնելը թատրոնից հեռացրեց նաեւ հովանավորներին». Կոնստանտին Օրբելյան

 «Իրավունքն» արդեն տեղեկացրել էր, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը դատարանի վճռով կվերականգնվի թատրոնի տնօրենի պաշտոնում. դատարանը բավարարել է մաեստրոյի հայցն ամբողջությամբ` անվավեր ճանաչելով ՀՀ մշակույթի նախկին նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանը, որով Կոնստանտին Օրբելյանը ազատվել էր աշխատանքից:

Եվս մի քանի ամիս երկարացվեց Օպերային թատրոնի անորոշությունը

Այդ քայլով թատրոնի ու գերատեսչության միջեւ կոնֆլիկտը հասունացել էր այն աստիճանի, որ մի քանի ամիս խաթարվել էր թատրոնի բնականոն աշխատանքը: Նազենի Ղարիբյանի կամայական որոշման արդյունքում, անշուշտ, տուժեց ե՛ւ հանդիսատեսը, ե՛ւ թատրոնը: Իսկ թե որքան վնասներ կրեց այն այս պահին, միայն կռահել կարելի է: Սակայն, արդեն հայտնի փաստ է, որ այդ ընթացքում թատրոնի անորոշ իրավիճակի արդյունքում հովանավորները դադարեցրին իրենց ֆինանսավորումը, տարբեր մեծածավալ միջոցառումների, հյուրախաղերի հետ կապված պայմանավորվածությունները դադարեցվեցին:

«ՍՊԱՍԵՆՔ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ»

«Իրավունքի» հետ զրույցում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ հաստատեց այդ փաստը. «Երբ նշանակվեցի այդ պաշտոնում, օգտագործելով իմ անունն ու կապերը, թատրոնի համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություններ փնտրեցի: Այո, Օպերային թատրոնը թանկ հաճույք է երկրի համար, ունի 700 աշխատակից: Այդ ընթացքում հսկայածավալ գործ իրականացվեց թատրոնի տեխնիկական բլոկում, միայն մեկ տարվա ընթացքում ունեցանք 8 պրեմիերա: Երբ որոշեցին, որ ինձ պետք է հեռացնեն տնօրենի պաշտոնից, այդ ժամանակ թատրոնին աջակցող բոլոր հովանավոր կազմակերպությունները, ցավոք, հեռացան թատրոնից»,- ասաց մաեստրոն եւ հստակեցրեց. «Ի վերջո, չանտեսենք այն հանգամանքը, որ նրանք իրենց գումարները վստահել էին ինձ` որպես տնօրենի, եւ այս պաշտոնից ինձ հեռացնելը թատրոնից հեռացրեց նաեւ հովանավորներին: Իսկ արդեն հոկտեմբերի 8-ին դատարանը որոշում կայացրեց ինձ վերականգնել տնօրենի պաշտոնում: Սպասենք նոյեմբերի 8-ին»:

ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ

Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ եթե վճիռը բողոքարկվեց պատասխանող կողմի նախաձեռնությամբ, ապա այն օրինական ուժի մեջ կմտնի վճիռը հրապարակելուց 30 օր հետո` նոյեմբերի 8-ին, եւ Օրբելյանը կվերադառնա Օպերային թատրոն, նաեւ որպես տնօրեն: Առաջին հայացքից թվում է, թե արդեն ամեն ինչ իր տեղն է ընկնում, սակայն մեր ունեցած տեղեկություններով` այդ փաստը հանգիստ չի տալիս հենց այս ամենի հեղինակ Ն. Ղարիբյանին: Ըստ շրջանառվող լուրերի, Ղարիբյանը հետաքրքրված է ամեն կերպ նախարարություն վերադառնալ, որեւէ իշխանություն կամ լծակներ ունենալ, որպեսզի կարողանա որեւէ կերպ ազդել Օրբելյանի գործի վրա, եւ վճիռը բողոքարկվի դատարանում, ինչն էլ եւս մի քանի ամիս կերկարացնի Օպերային թատրոնի անորոշությունն, ու պարապուրդն էլ ամբողջական պառակտման կբերի: Այսինքն` Նազենի Ղարիբյանը դեռեւս անկատար ծրագրեր ունի: Ահա թե ինչու է աղմկում Նազենի Ղարիբյանը: Գաղտնիք չէ, որ նա հանձնարարական էր ստացել, այսպես ասած, ոչնչացնել մշակույթը, բայց Ղարիբյանն իր վրա դրված առաքելությունն իրագործեց անփույթ, դրա համար էլ մշակույթի ոլորտում նրան փոխարինեցին ավելի կիրթ ու հնարավորինս աչք չզարնող ոճով պատասխանատուներ, որոնք նախորդների առաքելությունն ավելի կիրթ են իրականություն դարձնում:

ՂԱՐԻԲՅԱՆՆ ՈՒՂԱՐԿՎԵՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՇԱԿԻ»

Картинки по запросу  նազենի ղարիբյանՀիշեցնենք, որ երբ Նազենի Ղարիբյանը իր քմահաճ որոշումների համար ստիպված էր բացատրություններ տալ, քանի որ իրեն մեղադրում էին մշակույթը քանդելու մեջ, նա շատ խորը իմաստ ունեցող մի ենթատեքստով արտահայտութուն արեց. «Եվ, ի վերջո, ես ինչ անում եմ ինքնագլուխ չեմ անում, ունեմ վերադաս եւ առանց իրենց իմացութան ինքնագլուխ ոչինչ չեմ անում…»:

Այս արտահայտությունից հետո, կարճ ժամանակ անց, մշակույթը ոչնչացնելու առաքելությունը լավագույնս իրականացնելուց հետո նրան սահուն կերպով դաշտից հեռացրին, իբրեւ չարություն արած վատ պաշտոնյայի, ու, որպես պարգեւատրում, նրան ուղարկեցին «ժամանակավոր թոշակի»:

«Տարրական դասարանի երեխաները սեռական բռնության մասին դասընթացներ են անցնելու»

Ինչեւէ, դատարանը նաեւ թատրոնին պարտավորեցրել է վճարել Օրբելյանին` հարկադիր պարապուրդի համար։ Ի վերջո, դատարանի որոշումը մեկ անգամ եւս փաստում է այն պարզագույն ճշմարտությունը, որ մշակույթի պատասխանատուները դեռեւս շարունակում են անձնական քմահաճություններով եւ կամայականորեն ղեկավարել ոլորտը։ Արդյունքում, նմանօրինակ ոչ պրոֆեսիոնալ գործունեության հետեւանքով ստիպված է լինում վճարել հարկատուն։ Նազենի Ղարիբյանը հարկատուների գումարներով գոյացած մշակույթին հատկացված բյուջեն վատնեց ոչ միայն իր մտերիմ շրջապատին շռայլելով, այլ նաեւ պետության գլխին աննախադեպ դատական հայցեր կուտակելով, որոնցից միայն 2-ի դեպքում` Օրբելյանի եւ Խորեոգրաֆիայի թատրոնի, դատարանը չեղարկել է Նազենի Ղարիբյանի որոշումները ու արդյունքում փոխհատուցվում է բյուջեից:

ՀԻՇԵՑՆԵՆՔ

Արդեն երկրորդ դատական հայցն է, որով վիճարկվում ու բավարարվում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշումները։ Այս տարվա հուլիսին էլ դատարանը մասամբ բավարարել էր Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի հայցն ընդդեմ Մշակույթի նախարարության: Գայանե Կարապետյանը հայցադիմում էր ներկայացրել իրեն աշխատանքից հեռացնելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերադառնալու եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով:

Մշակույթը քանդելու համար Ն. Ղարիբյանը չպատժվեց, ինչն էլ լավագույն օրինակ է դառնում նոր պաշտոնի եկածների համար, որ պաշտոնի գալով, պատասխանատու չլինեն իրենց արարքների համար, քանի որ նախորդները չեն պատժվում, ինչպես օրինակ Ն. Ղարիբյանը` մշակույթը քանդելու համար, իսկ նրա քանդած մշակույթը վերականգնելու համար երկար տարիներ են պահանջվելու:

Ասում էին, թե «նոր» Հայաստանում անօրինական արարքների համար ոչ ոք անպատիժ չի մնա,  բայց Նազենի Ղարիբյանի օրինակն այլ բան ապացուցեց:

Այնուամենայնիվ, վերեւներում մշակույթի ճակատագիրը որոշող պաշտոնյաները պետք է մի բան գիտակցեն, որ մշակույթը խաղալիք չէ, պետք է զգույշ խաղալ մշակույթի հետ:

Ի ԴԵՊ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կազմում գտնվող որոշ վարչություններ ու բաժիններ կարող են միավորվել ստեղծվելիք Հուշարձանների պահպանության կոմիտեում: Ըստ շրջանառվող լուրերի, հիմա էլ Նազենի Ղարիբյանը ցանկանում է նախարարություն վերադառնալ` որպես Հուշարձանների պահպանության կոմիտեի տնօրեն:

ՓԱՍՏԵՆՔ

Այս 1.5 տարվա ընթացքում, այսպես ասած, «նոր» Հայաստանում նոր իշխանավորները ի՞նչ նոր հիմնաքար դրեցին մշակույթի վրա, փոխարենը մշակույթի ոլորտը համակարգող պաշտոնյայի աթոռին նստած յուրաքանչյուր պատասխանատու, քլունգը ձեռքին, մշակույթը քիչ-քիչ հիմնահատակ քանդեց ու առանց պատասխանատվության ենթարկելու կամ պաշտոնի բարձրացում ունեցավ, կամ էլ` հեռացվեց անպատիժ մնալով: Իսկ այս ընթացքում ի՞նչ նոր օրենք գրվեց կամ մշակույթը բարելավելու համար ի՞նչ միջոցներ են ձեռք առնվել: Սկզբում բոլորը բարձր ամբիոններից պաթոսախառը ելույթներ էին ունենում կինոյի, թատրոնի, թանգարանների մասին օրենքներ էին մշակում, քննարկումներ էին անում եւ ի՞նչ, ստացվեց ինչպես միշտ` որքան արագ բարձրացվեցին, քննարկվեցին այդ հարցերն, այնպես էլ մնաց քննարկման մակարդակի վրա:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА