o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԿ և Պրոբացիայի ծառայությունները բացասական զեկույց են տվել Ն. Հունանյանին ազատ արձակելու մասին

28.10.2019 19:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ
ՔԿ և Պրոբացիայի ծառայությունները բացասական զեկույց են տվել Ն. Հունանյանին ազատ արձակելու մասին

2019 թվականի սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Ն. Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացրել է բացասական զեկույց:

2019 թվականի հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը ևս ներկայացրել է բացասական զեկույց: Այդ մասին հայտնեցին ԱՆ մամուլի ծառայությունից։ Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2019 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունել է Ն. Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Շնորհակալ ենք ՌԴ ԱԳ նախարարին, որ ի տարբերություն ՀՀ այսօրվա ղեկավարների՝ բարձրաձայնեց Արցախի ինքնորոշման իրավունքի մասին. Արմեն Աշոտյան

Ծանուցում.

Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը չբողոքարկելու դեպքում հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու դեպքում, եթե դատարանը մերժի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը, հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА