o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒՏԵԼ ԼԵՂԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

25.10.2019 22:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒՏԵԼ ԼԵՂԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

- Հարգելի բժիշկ, ինչ է լեղաքարային հիվանդությունը: Արդյոք այս հիվանդության դեպքում ցուցվա՞ծ է հատուկ սննդակարգ: Ի՞նչ չի կարելի ուտել:

ԱՆՈՐԱԿ ՍՆՈՒՆԴԸ` ԴԻՍԲԻՈԶԻ ՊԱՏՃԱՌ

Հարցին պատասխանում է թերապեւտ  ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ.

 

-Լեղաքարային հիվանդությանը բնորոշ է լեղապարկում, երբեմն լեղածորաններում քարագոյացումը, որը կարող է պայմանավորված լինել լեղականգով, նյութափոխանակության խանգարումներով, լեղապարկի բորբոքումով: Լեղաքարային հիվանդության առաջացմանը նպաստում են քրոնիկական փորկապությունը, թերշարժուն ապրելակերպը, շատակերությունը, ինչպես նաեւ լեղապարկի եւ լեղածորանների կառուցվածքի անհատական տարբերությունները, ոչ կանոնավոր՝ մեծ ընդմիջումներով սնվելը: Պետք է նշեմ, որ կարեւոր դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը, որով պայմանավորված՝ հաճախ կարող են հիվանդանալ նույն ընտանիքի անդամները կամ նրանց հետագա սերունդները, հիվանդությունը սկսում է աստիճանաբար: Հիմնականում հիվանդները գանգատվում են բերանում դառնության զգացումից, աջ թուլակողմ ծանրության զգացումից, որոնք կարող են առաջանալ հատկապես յուղալի, ապխտած, թթու դրած սննդամթերք ուտելուց, ինչպես նաեւ գինի կամ օղի օգտագործելուց հետո: Բայց հաճախ հիվանդները դիմում են բժշկի աջ թուլակողմ սուր ցավային նոպայից հետո: Ցավը տարածվում է աջ թիակի եւ անրակի ուղղությամբ (այսպես կոչված՝ լյարդային խիթ): Նշված նոպաները հիմնականում առաջանում են լեղապարկում քարեր գոյանալուց հետո, որի պատճառով երբեմն ցուցում է տրվում վիրահատական միջամտության: Կցանկանայի նշել լեղու կարեւոր դերի մասին, այն, որ լեղին արտադրվում է լյարդի գեղձային բջիջների կողմից եւ ունի դեղնադարչնավուն գույն: Լեղին անհրաժեշտ է մարդու աղիքներում ճարպերի եւ ճարպանման նյութերի ֆիզիկական, քիմիական մշակման, դրանք մարսելի դարձնելու եւ ներծծումը հեշտացնելու համար: Լեղին լեղածորաններից դեպի 12-մատնյա աղիք հոսելով, օրգանիզմից հեռացնում է հեմոգլոբինի, խոլեստերինի եւ այլ միացությունների փոխանակության վերջնանյութերը: Լեղու հիմնական բաղադրիչներն են լեղաթթուների աղերը, ֆոսֆոլիպիդները, բիլիռուբինը, սպիտակուցները եւ ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը: Մարդու լեղու քիմիական կազմությունը, քանակը շարունակ փոփոխվում են վիրուսային եւ մանրէային ծագման լյարդաբորբերի եւ տարբեր հիվանդությունների, այդ թվում նաեւ՝ լեղաքարային հիվանդության դեպքում: Այդ փոփոխությունները կարեւոր ախտորոշիչ նշանակություն ունեն, ուստի հայտնաբերվում են արյան մեջ լեղու պարունակության եւ դրա բաղադրիչների մակարդակը որոշող լաբորատոր կենսաքիմիական հետազոտություններով: Լեղաքարային հիվանդության սրացման շրջանում անպայման պետք է դիմել բժշկի եւ խստորեն կատարել նրա խորհուրդները: Լեղականգը կանխելու համար անհրաժեշտ է քիչ ուտել, բայց հաճախ՝ օրական 4-5 անգամ: Պետք է չափավորել կարագի, բուսական յուղի քանակները, միսը, ձուկն օգտագործեք եփած կամ շոգեխաշած վիճակում, խորհուրդ է տրվում բավական քանակությամբ թարմ բանջարեղեն, կաթնամթերքներից՝ «Նարինե», որը բավական դյուրամարս է եւ բուժիչ: Խորհուրդ չի տրվում ուտել սոխ, սպանախ, կծու եւ գրգռող մթերք: Հիմնային հանքային ջրերը պետք է օգտագործել բժշկի նշանակմամբ:

Մանդարինի կեղեւի թաքնված ուժը

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ    

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА