o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար

24.10.2019 15:06 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ՝ որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում: Նախագիծն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արաբկիր», «Էրեբունի», «Սպանդարյան», «Մյասնիկյան» մասնաճյուղերում, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սպասարկվել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար մասնագիտացված պատասխանատուի կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը

Այս նախագծի շրջանակներում սպասարկման առավելությունները հետևյալն են.

• իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար առանձնացված սպասարկման գոտու առկայություն,

• անձնական մենեջերի ծառայություններից օգտվելու հնարավորություն,

• առցանց հերթ պահելու հնարավորություն`հավելվածի միջոցով:

 

Բիզնեսի ներկայացուցիչներին հասանելի ծառայություններ.

• Վարկի ձևակերպման հատուկ առաջարկներ,

• Լիզինգ,

• Ֆակտորինգ,

• Ավանդներ,

• Հաշվարկադրամարկղային ծառայությունների ամբողջական փաթեթ,

• Բիզնես քարտեր,

• Փաստաթղթային գործառնություններ:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ աշխատում է բավարարել հաճախորդների սպասելիքները և հոգալ իր մասնաճյուղերում սպասարկման որակի կատարելագործման համար:

Առավել մանրամասն տեղեկություն նախագծի վերաբերյալ կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում` www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝ Բանկի կոնտակտային կենտրոնում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА