o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

23.10.2019 22:30 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Բուխարեստում ընթանում է ծանրամարտի Մ-20 եւ Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Եվրոպայի Մ-20 առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայացնում են՝ Լիանա Գյուրջյանը, Աիդա Մանուկյանը (81 կգ), Արփինե Դալալյանը(+87 կգ), Մոնթե Մխիթարյանը (55 կգ), Սեւակ Նիկողոսյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը(81 կգ), Կարեն Ավագյանը, Արա Աղանյանը (89 կգ), Հմայակ Հարությունյանը (96 կգ), Յաշա Մինասյանը (102 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):  Մինչեւ 20 տարեկանների պայքարում ակնկալիքները բավականին համեստ են, թեեւ մեր մարզիկներն արդեն իսկ հասցրել են լավ արդյունք գրանցելուց բացի՝ նաեւ մեդալ նվաճել: Հայաստանի ներկայացուցիչ Մոնթե Մխիթարյանը (55 կգ) պոկում վարժությունում 111 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտում գրավել է 5-րդ տեղը: Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող է կատարել միայն մեկ մոտեցում եւ 125 կգ արդյունքով հայտնվել է 6-րդ տեղում: Երկամարտում Մխիթարյանը գրանցել է 236 կգ: Իսկ 67 կգ քաշային Սեւակ Նիկողոսյանը պոկում վարժությունում 120 կիլոգրամով ցույց տվեց 11-րդ արդյունքը: Հրումում երկու անգամ նախնական 150 կգ պատվերը չբարձրացնելով՝ երրորդ մոտեցման համար պատվիրեց 151 կգ ու կրկին անհաջողության մատնվեց: Մեդալներ ակնկալվում են Արփինե Դալալյանից, Կարեն Մարգարյանից, Կարեն Ավագյանից եւ Վարազդատ Լալայանից: Բայց ինչ հարկի կլինեն դրանք, ցույց կտա մրցապայքարը: Հաճախ միայն մեր մարզիկների լավ պատրաստվածությունը բավական չէ արդյունք գրանցելու համար: Բացի այդ, կարող ենք նաեւ համեմատական կարգով նշել, որ մինչեւ 20 տարեկանների մեր տարիքային խումբը համեստ է իր կարողություններով: Իսկ Եվրոպայի Մ-23 առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը հետեւյալն է՝ Տաթեւ Հակոբյան (87 կգ), Համլետ Մնացականյան (61 կգ), Նշան Անտոնյան (67 կգ), Լեւոն Մանուկյան (73 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (89 կգ), Սամվել Բաբակյան (96 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ): Այստեղ իհարկե մեդալային ավելի լուրջ սպասելիքներ կան, մասնավորապես Հակոբ Մկրտչյանից, Սամվել Բաբայանից եւ Սիմոն Մարտիրոսյանից: Այստեղ ունենք մարզիկներ, որոնք հաջողությամբ են պայքարի մեջ մտել նաեւ մեծահասակների պայքարում, ուստի իրենց տարիքայինների պայքարում հաջողության հասնելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն:

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА