o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը կարող է ամերիկյան զորքի մի մասը թողնել Սիրիայում․ ԶԼՄ

21.10.2019 17:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը կարող է ամերիկյան զորքի մի մասը թողնել Սիրիայում․ ԶԼՄ

Միացյալ Նահանգների նախագահը հակվում է դեպի որոշման, որ ամերիկյան զինուժի ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելիս զինծառայողների մի մասին թողնի Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում։

Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան NY Times լրատվամիջոցին։ Դոնալդ Թրամփը, ենթադրաբար բուռն քննադատության արդյունքում, որոշել է ոչ բոլոր զինվորականներին հանել Սիրիայից։

«Ես շատ ավելի հարուստ եմ, քան մարդիկ կարծում են». Թրամփը խոստացել է մինչ ընտրություններն իր ֆինանսական հաշվետվությունը հրապարակել

Այնտեղ կմնան այն զինծառայողները, որոնք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու փորձ ունեն։ Նրանք կհսկեն, որ ԻՊ զինյալներ նորից չհայտնվեն տարածքում, միաժամանակ կապահովեն, որ ռուս-սիրիական զորքերը չզբաղեցնեն նավթով հարուստ այդ շրջանները։ Խոսքը մոտ 200 զինծառայողի մնալու մասին է, սակայն վերջնական որոշում դեռ չկա։   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА