o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծառուկյանի որոշումը հեռահա՞ր էր. «Ժողովուրդը թույլ չի տա, որ վարչապետին անվստահություն հայտնեն». «Հրապարակ»

19.10.2019 12:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ծառուկյանի որոշումը հեռահա՞ր էր. «Ժողովուրդը թույլ չի տա, որ վարչապետին անվստահություն հայտնեն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չե՞ք կարծում, որ Գագիկ Ծառուկյանի որոշումը, որ իրենց ֆրակցիան չի մասնակցելու Հրայր Թովմասյանին վերաբերող հարցի քվեարկությանը, հեռահար էր, ոմանց կարծիքով` ապագայում վարչապետի պաշտոնի համար հայտ ներկայացնելու տեսանկյունից․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանին։ «Ո՛չ, չեմ կարծում. ՍԴ-ի հետ կապված նման խնդիր ԲՀԿ ֆրակցիայի կողմից չէր կարող ներկայացվել, որովհետեւ շատ ավելի այլ հարցեր են եղել, երբ իրենք կարող էին նման հայտ ներկայացնել` զբաղեցնել ԼՀԿ-ի խիստ ընդդիմադիր տեղը, չեն արել»:

Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը չի կատարում սահմանադրական իր պարտականությունը․ «Հրապարակ»

ԲՀԿ-ում դանդաղ են մոտենում թիրախին` հունվարի 14-ին լրանում է Փաշինյանի պաշտոնավարման 1 տարին, եւ հնարավոր է անվստահության գործընթաց սկսել։ «Չեմ ասի` հնարավոր չէ, կամ բացառում եմ, բայց հավանականությունը շատ փոքր է»:

Այսինքն` չեք բացառում, որ վերադասավորությունների արդյունքում լինի նոր վարչապետ: Հակոբյանն ուշագնաց եղավ ծիծաղից։ «Իհարկե, բացառում եմ»: Ինչո՞ւ։ «Դուք պատկերացնո՞ւմ եք ժողովրդի վերաբերմունքը Ձեր ասած` հունվարի 14-ին, երբ ժողովուրդն իմանում է, որ ինչ-որ մի խմբակցություն` «Լուսավորը» կամ ԲՀԿ-ն, ժողովրդի անունից անվստահություն են հայտնել վարչապետին»:

Երբեք մի ասա «երբեք»։ «Չեմ ասում` երբեք, բայց դե, նորից եմ ասում՝ ի՞նչ եք կարծում, ժողովրդի արձագանքն ինչպիսի՞ն կլինի. պարզ է, չէ՞, թույլ չի տա, եթե ավելին չասեմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА