o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի տարի առաջ էլ իմ ընտանիքի, իմ երեխայի վրա էին հարձակվել». Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. տեսանյութ

18.10.2019 17:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մի տարի առաջ էլ իմ ընտանիքի, իմ երեխայի վրա էին հարձակվել». Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. տեսանյութ

Այսօր ԱԱԾ շենքի դիմաց ի պաշտպանություն ՍԴ նախագահ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ, ԱԺ 6-րդ գումարման փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշեց, «Բոլոր այն քաղաքական գնահատականները, որ ես տվել եմ մեր իշխանության օրոք, նույնն են մնում: Մարտի 1-ից սկսած մինչև այսօր»:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Սպիտակում

Նա նշեց, որ ՍԴ-ն, իրենց իշխանության օրոք աշխատել է սահմանադրության, այլ ոչ թե ինչ-որ անձերի համար։ «Ընդամենը մի քանի շաբաթ առաջ առաջ ՝ այս շենքի ղեկավարը, որը Նիկոլ Փաշինյանի գործընկերն էր, Նիկոլ Փաշինյանք քաղաքական դիագնոզը տվեց, ասաց՝ «կանգ առ և սթափվիր»: «Դա ես չեմ ասել, այս շենքի ղեկավարն է ասել, ով ամենատեղեկացվածն է, եթե բանը արդեն դրան է հասել, ուրեմն մեր երկրում իրավական որևէ գործընթացներ տեղի չեն ունենում: Այստեղ տեղի է ունենում քաղաքական և անձնական հետապնդում: Ես կարծում եմ ամեն ինչին չափ կա, գան մտնեն արդեն ընտանի'ք»: 

Նրա խոսքով, վաղուց է ինչ այս երկրում որևէ բանից պետք չէ զարմանալ. «մի տարի առաջ էլ իմ ընտանիքի վրա էին հարձակվել, իմ երեխայի վրա էին հարձակվել, դա սրանց գործելաոճն է, ուրիշ բան չեն էլ կարող անել: Հայաստանում կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր չեն հանդուրժելու Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, այսօր զտվում են բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պայքարել հանուն ՀՀ-ին այլ ոչ թե Նիկոլի բռնապետությանը; Հայաստանում չկա իշխանություն, կա Նիկոլի ռեժիմ և կան նրա դուդուկի տակ պարող գործիչներ: Վաղը Նիկոլը հրաման տա ԱԺ-ինՙ բոլորը դուդուկներն առած Հրայր Թովմասյանին կգովաբանեն»:

Iravunk.com-ը նաև խոսեց այն մասին ,որ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը չթողնելով իր պատգամավորական մանդատը, դարձել է վարչապետ։ Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ ինքը չի կասկածում Արփինե Հովհաննիսյանի իրավաբանական գիտելիքներին, եւ վստահ է, որ դա այդպես է և ստորագրում եմ նրա խոսքի տակ»։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА