o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քրեական գործ է հարուցվել` Աստվածաշնչից մեջբերում անելու համար (Տեսանյութ)

16.10.2019 17:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Քրեական գործ է հարուցվել` Աստվածաշնչից մեջբերում անելու համար (Տեսանյութ)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հռչակած Ընտանիքի տարվա շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս կայացավ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ եւ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը: Առկա մարտահրավերների մասին համաժողովին իրենց փորձը ներկայացրեցին նաեւ եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ: Այդ թվում «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Ֆինլանդիայից ժամանած Հելսինկիի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր ՅՈՀԱՆ ԲԵԿՄԱՆԻ հետ, որն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց եվրոպական իրավիճակից, մասնավորապես` իրենց երկրից:

«Բարգավաճ Հայաստանին» քաղաքական դասեր տալու իրավունք ԱԺ դահլիճում ոչ ոք չի վաստակել. Նաիրա Զոհրաբյան

Այսօր Եվրոպայում պատերազմ է գնում լիբերալների եւ պահպանողականների միջեւ: Այն տեսանելի է ամենուր: Կա երկու պատերազմական ճամբար. առաջինում` լիբերալներն են, որոնք պրոպագանդում են աթեիզմը, դեմ են պահպանողականությանը, ավանդական արժեքներին եւ պաշտպանում են համասեռամոլությունն ու տարածում այն, իսկ մյուս ճամբարում քրիստոնյաներն են, պահպանողականները, որոնք պաշտպանում են հայրենասիրությունը, քրիստոնեությունը: Եվ այս դիմադրությունն այսօր ավելի վառ է դարձել: Վերջերս Ֆինլանդիայում մեր ոստիկանությունն արդեն շատ ակտիվ մասնակցում է այս գործընթացներին: Օրինակ, քրեական գործ էր հարուցվել ընդդեմ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ մի քաղաքական գործչի, որն Աստվածաշնչից մեջբերում էր կատարել սոցցանցում: Ոստիկանությունը համարել էր, որ մեջբերումն ատելության քարոզ է եւ այդ հիմքով քրգործ հարուցել: Հիմա կալանավորում է սպառնում մեր քաղաքական գործչին: Պատկերացրեք, թե ուր ենք ասել, երբ արդեն Աստվածաշնչից չենք կարողանում մեջբերում կատարել:

«Մեր զորակցությունն ենք հայտնում մեր հայրենիքի ուսանողների շարժմանը». Մոնրեալի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիա

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Յո. Բեկմանի հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА