o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տնտեսության այսօրվա վիճակը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ. ՏԶՆԿ

16.10.2019 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տնտեսության այսօրվա վիճակը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ. ՏԶՆԿ

Հոկտեմբերի 15-ին կայացավ ՏԶՆԿ՝ «Տնտեսությունն այսօր. Թվերն ու արդյունքները» խորագիրը կրող մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև կենտրոնի գործունեությանը նվիրված «Թվերն ու Արդյունքները» պարբերականը:

ՏԶՆԿ նախագահ Իշխան Կարապետյանն իր խոսքում նշեց, որ 2019թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը  կազմել է 6.5%, ինչն առաջին հայացքից կարող է դրական գնահատվել, բայց կարևորը ցուցանիշի միտումն է, որը շատ վտանգավոր է, եթե մենք համեմատում ենք 2018/2017թթ առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ, որը կազմել է 8.9%, մենք միանգամից տեսնում ենք, որ 2.4 տոկոսային կետով աճի տեմպը դանդաղել է:

Աճի տեմպերի դանդաղում է արձանագրվել նաև տնտեսության այլ ոլորտներում:

Իշխան Կարապետյանը նաև ընդգծեց, որ 2019թ.-ի առաջին կիսամյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 141 մլրդ ՀՀ դրամով կամ 24.5%-ով՝ ավելացնելով, որ ՏԶՆԿ-ն վերլուծել է հարկային բոյանսի ցուցանիշը, որը ցույց է տալիս, թե իրական ՀՆԱ-ի 1% աճը քանի տոկոսով է ավելացնում իրական հարկային եկամուտները: Հարկային եկամուտների արձանագրված աճի դեպքում ՀՆԱ-ի իրական աճի տեմպը (այլ հավասար պայմանների դեպքում) պետք է կազմի 30-40%, մինչդեռ 2019թ.-ի առաջին կիսամյակում իրական ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 6.5%՝ ստեղծելով պարադոքսալ իրավիճակ:

Խոսելով ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության մասին Իշխան Կարապետյանը նշել է.

«Ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը 2018թ.-ին կազմել է 9.1%, իսկ 2019թ. առաջին կիսամյակում՝  9.7%: Կուզենայի նշել, որ 2015-2017թթ.-ին վերջինս չէր գերազանցել 2.6%-ը: Համաձայն ՀՀ ԿԲ-ի վերլուծական տվյալների, ՀՀ-ում արժութային և տնտեսական ճգնաժամերի առաջացման տեսանկյունից, որպես վտանգավոր շեմ է համարվում 9%-ը: 2019թ.-ի առաջին կիսամայակում այն կազմել է 9.7%: Գնահատականը թողնում եմ Ձեզ»:

Ի պատասխան լրագրողի հարցն, թե ինչպե՞ս կգնահատենք տնտեսության այսօրվա վիճակը, Իշխան Կարապետյանը պատասախանեց.

«Համադրելի չի տնտեսական հեղափոխության հետ»:

ՏԶՆԿ տնօրեն Մարինե Առաքելյանն խոսելով բյուջեի ծախսային ուղղություններից նշել է, որ պետական բյուջեի ծախսերի առումով ունենք 20% թերակատարում կամ բացարձակ մեծությամբ 161 միլիարդ ՀՀ դրամ: Առավել մտահոգիչ է, որ կապիտալ ծախսերի առումով թերակատարումը հասնում է 76% կամ 75 միլիարդ դրամ: Ակնհայտ է, որ կապիտալ ծախսերը տնտեսության ակտիվության կարևոր նախապայմաններից են, և եթե նման միտումը շարունակական բնույթ կրի` ապա առնվազն կարճաժամկետ հատվածում տնտեսական ակտիվության տեմպերը զգալիորեն կդանդաղեն:

Պատասխանելով լրագրողի՝ օտարերկրյա ներդրումների վերաբերյալ հարցին, Առաքելյանն ասաց.

«2019թ.-ի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են շուրջ 16%-ով: Ի թիվս այլ գործոնների, ներդրողների համար շատ կարևոր է կայուն և կանխատեսելի իրավական և տնտեսական միջավայրը: Ցանկանում եմ նաև շեշտել, որ վերաներդրումները հանդիսանում են ՕՈւՆ-ի կարևոր բաղադրիչը: Սա նշանակում է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող օտարերկրյա կապիտալով ընկերությունները ցանկանում են իրենց ստացված եկամուտները վերաներդնել ՀՀ տնտեսության մեջ, և եթե նայենք 2019թ.-ի առաջին կիսամյակի տվյալները՝ այստեղ ևս ունենք խնդիր. վերաներդրումները նվազել է շուրջ 77%-ով»:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА