o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում ինն ամսում տպվել է մոտ 85 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն

16.10.2019 13:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ինն ամսում տպվել է մոտ 85 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն

Հայաստանում 2019 թվականի ինն ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տպվել է մոտ 85 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն:

Այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` ներկայացնելով 2019 թվականի ինն ամսում ՀԴՄ կտրոնների աճի դինամիկան:

Ավելի լավ է քո պարտականությունները սովորես, այլ ոչ թե խառնվես «մեծերի» գործերին. Վահե Գրիգորյանը՝ Վահան Կոտանյանին

«Դուք գիտեք, որ վարչապետը հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնների թվերի և առհասարակ ավելի տպված կտրոնների հարցին հատուկ ուշադրություն է դարձնում: Այս տարի տպվել է 85 մլն 490 հազար 795-ով ավելի ՀԴՄ կտրոն, այսինքն` 37.7 տոկոսով ավելին քան 2018 թվականի ինն ամսվա ընթացքում: 2019 թվականի ինն ամսվա ընթացքում տպվել է մոտ 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն: Ըստ էության այս հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններով հայտարարագրվել է ավելի քան 236 մլն դրամ հարկման օբյեկտ կամ հարկման շրջանառություն»,- նշեց Անանյանը:

2018 թվականի ինն ամսվա ընթացքում տպվել էր 226 մլն 896 հազար 179 հատ ՀԴՄ կտրոն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА