o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանի սպանության մեջ կասկածվողներին «տրուսիկ- մայկայով» բերման են ենթարկել. Hraparak

16.10.2019 12:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
 Ոստիկանի սպանության մեջ կասկածվողներին «տրուսիկ- մայկայով» բերման են ենթարկել. Hraparak

Քիչ առաջ մեզ զանգահարեց քաղաքացիներից մեկը և ասաց, որ նկատել է, թե ինչպես են 2 անձի ներքնաշորերով՝ «տրուսիկ-մայկայով» ու ծեծելով տանում ոստիկանության Քանաքեռ- Զեյթունի բաժին, քաղաքացին ասաց, որ բերման ենթարկվածները ծառայության ընթացքում 38-ամյա ոստիկանի՝ Տիգրան Առաքելյանի սպանության մեջ կասկածվողներն են։

«Նա փոխել է անուն-ազգանուն, փոխել է իր հայրենիքը». Մարզիչը չի ուզում լսել Մելինե Դալուզյանի անունը. Hraparak

Ոստիկանության լրատվության վարչությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք նման կերպ բերման ենթարկվածները ոստիկանի սպանության մեջ կասկածվողներն են, վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը ասաց, որ այդ դեպքի կապակցությամբ քիչ առաջ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաղորդագրություն է տարածել։ Հարցրինք, թե ովքե՞ր են բերման ենթարկվածները, Գաբրիելյանն ասաց, որ հետևենք իրենց հրապարակումներին։  

Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամաբ սպանելու կասկածանքով։ Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։»։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА