o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը քթի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

14.10.2019 18:10 ԻՐԱՎՈՒՆՔ
Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը քթի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հայկ Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին, որ «Մասիս» բժշկական կենտրոնի հետնամասում վիճաբանության ընթացքում Այնթափ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով քթի շրջանում իրեն վնասվածք է պատճառվել։

Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում եղած չարաշահումներով որպես մեղադրյալ է ներգրավվել նախկին տնօրենը


Ինչպես հայտնում է ֆոտալրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Մասիս» ԲԿ-ում՝ տնօրեն, իսկ Ա. Թորոսյանը՝ նույն ԲԿ-ում՝ պահեստապետ, իսկ վիճաբանությունն էլ տեղի է ունեցել աշխատանքային հարցի շուրջ։

«Մասիս» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Հովհաննիսյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА