o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստամբուլում կալանավորվել է հայկական ծագումով թուրք իրավապաշտպան Առլետ Նատալի Ավազյանը

11.10.2019 10:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ստամբուլում կալանավորվել է հայկական ծագումով թուրք իրավապաշտպան Առլետ Նատալի Ավազյանը

Ստամբուլում կալանավորվել է հայկական ծագումով թուրք իրավապաշտպան Առլետ Նատալի Ավազյանը, հայտնում է Ahval-ը՝ հղում կատարելով Gazete Manifesto-ին։

Աղբյուրի համաձայն, Ավազյանը կալանավորվել է իր տանը խուզարկությունից հետո։ Երկուշաբթի նրան կանչել են հարցաքննության, որպեսզի ցուցմունք տա ահաբեկիչների հետ իր ենթադրյալ կապերի մասին։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը ստվեր է նետում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. Էրդողան

Ավազյանը հայտնել է, որ իրեն զանգահարել են ոստիկանությունից, եւ ինքը իր թվիթների հետ կապված ցուցմունքներ կտա։

Իրավապաշտպանը, որը հայտնի է իշխանությունների քննադատությամբ, մի քանի օր առաջ թվիթ էր գրել ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուի մասին։ Նա Twitter-ում տեղադրել էր արտգործնախարարի ընտանիքի 1998թ․ լուսանկարը եւ գրառում կատարել․ «Նրանք Անթալիայի հարավային շրջանում հայտնի են եղել որպես «քրդական գողեր»»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА