КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 13. 12. 2019 : :
Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի ընտանիքը, հանձինս անչափաս որդին, աչքի է ընկնում իր ֆեյսբուքյան ակտիվությամբ։ Բավականին ակտիվորեն տիրաժավորում է քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները, այս կերպ փորձելով ուշադրություն գրավել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին քաղաքապետ Վարդան Ղալումյանը, որն ազգակցական կապ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր՝ Հայկ Ղալումյանի հետ, հրաժարական ներկայացրեց անհայտ պատճառներով։ Քաղաքում պտտվող խոսակցությունների համաձայն, Ղալումյան եղբայրներն առաջնորդվում են ԽԾԲ տարբերակներով, հակասելով վարչապետ Փաշինյանի այն խոսքին, որ պետք է վերանան ԽԾԲ բոլոր ինստիտուտները։ Չնայած, ինչպես տեսանք, անգամ Նոր Հայաստանում հենց Նիկոլ Փաշինյանը առաջնորդվեց այդ ոճով տարբեր գերատեսչություններում աշխատանքի տեղավորելով ազգ ու բարեկամներին, խնամիներին եւ այլն: Ինչեւէ, ավանդույթը շարունակելով, Ղալումյան եղբայրների ընկերները Իջևանում մի շարք յուղոտ պաշտոններ ստացան, ովքեր, ի դեպ, նախկին ՀՀԿ -ականներ են, ովքեր, ըստ իջևանցիների, հեղափոխության օրերին ցույցեր էին ցրում, ընդհուպ մինչեւ ահաբեկելով ցուցարարներին։ Ըստ Իջեւանի քաղաքացիների օր օրի մեծանում է հիասթափության ալիքը, ինչը դեռ վաղուց էր բարձրացել, որի ականատեսը եղանք ծառահատումների գործընթացն արգելելու լարված օրերին:
Նշենք, որ այս տարվա դեկտեմբերին Իջևանում կկայանա քաղաքապետի ընտրությունները։ Չնայած նրան, որ իջևանցիններն այնքան էլ չեն ընդունում Ղալումյաններին, սակայն ըստ խոսակցությունների Հայկ Ղալումյանը ջանք ու եռանդ չի խնայում եւ կարծես թե համոզված է, որ հենց ինքն է լինելու Իջևանի նոր քաղաքապետը, քանի որ առանձնահատուկ աշխուժություններ են նկատվում Իջեւանում:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ