o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.10.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Նիկոլը ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ հասցեին բազում հաճոյախոսություններ է շռայլել, եւ ինչ ասած լինի նրան ի պատասխան Ալեքսանդր Գրիգորիչը. «Այդպես է ստացվել, որ Դուք իմ շատ լավ ընկերն եք, եւ Ադրբեջանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լավ ընկեր է: Եվ ի՞նչ կարող եմ ես անել` ես շատ լավ եմ վերաբերվում ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Ադրբեջանի ղեկավարությանը դեռ այն ժամանակներից, երբ դեռ Հեյդար Ալիեւն էր այնտեղ նախագահ, մենք նրա հետ ենք սկսել աշխատել: Ձեզ հետ նույնպես լավ հարաբերություններ ունենք: Դուք մի անհանգստացեք...»: Լավ, դա մի կողմ, որ Ալիեւը Լույաշենկոյի լավ ընկերն է, սակայն զարմանալի է` ինչո՞ւ այդպիսի խնամքով թրաշամանուկները փորձում են մոռացության մատնել նույն Լուկաշենկոյի անցյալ տարվա բացահայտումը: Այն է, որ ինքն ու Պուտինը Սերժ Սարգսյանին հորդորում էին հինգ շրջան վերադարձնել Ադրբեջանին, փոխարենը երաշխավորելով Արցախի խաղաղությունը, բայց ՀՀ երրորդ նախագահը դա մերժեց: Հետաքրքիր է, Նիկո՞լն ինչ է անելու, երբ իրեն սկսեն հորդորել...

ԶԱՐՄԱՆՔ

Չստացված բռնապետ Նիկոլը զարմանալիորեն բազմացնում է երկրով մեկ պուճուրիկ տեղական բռնապետիկների: Ինչքան էլ զարմանալի լինի, այդպիսին է իրեն երեւակայել թռչող կոկորդիլոսների մասին խոսող եւ հեկտարի մասին պատկերացում չունեցող մարզպետ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ում ինտելեկտի եզակի խղճկության վրա հռհռում է ամբողջ երկիրը: Սակայն այդ տրամադրությունները չի կիսում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով դրա առնչությամբ տագնապ է ապրում. «Քնել-արթնացել ու «հրովարտակ է» արձակել, որ Նորաշեն համայնքի ԸՆՏՐՎԱԾ գյուղապետն ազատված է պաշտոնից: Ամբողջ գյուղն իրար է խառնել, մարդկանց նորից իրար դեմ հանել: Երեկ ասել եմ, հիմա կրկնում եմ` թավշիստների այս բանդան թքած ունի օրենքի ու օրինականության վրա: Իրենք այլ ռեժիմով են աշխատում, այլ սկզբունքներով առաջնորդվում: Մենք ծիծաղում ենք, կռակադիլ ասում եւ այլն, բայց ցավալի փաստն այն է, որ պետություն չկա»: Գյուղապետն ի՞նչ է, որ այդպես չվարվեն, չէ՞ որ բացեիբաց խոսում են, որ եթե պետք գա` ՍԴ նախագահին կկալանավորեն:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ տոտալիտար կոմունիստական եւ ֆաշիստական ռեժիմների ժառանգորդ մեր իրավապահ կոչեցյալները զարմանալիորեն արդեն ձերբակալել են ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ երկրորդ սանիկին: Լավ, գոնե միանգամից հրապարակեք սանիկների ամբողջ ցուցակը, համ էլ հիմա նորապսակները դա տեսնելով ի՞նչ անեն, առանց քավորի՞ պսակվեն, որ քավորի վրա ազդելու համար իրենց հետեւից չընկնեն... Այդ զարմանալի ու զազրելի երեւույթի առնչությամբ, սակայն, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը տրամադրված է բավականին լավատեսորեն. «Ես վստահ եմ, որ հենց Հրայրի նման չհանձնվող ու կռիվ տվող ՍԴ նախագահ է պետք մեր երկրին: Հիմա կռիվը Նիկոլ vs Հրայր չի, հիմա կռիվը Նիկոլ vs Սահմանադրություն է, ու էս կռվում պետք է հաղթի Սահմանադրությունը: Բանակից թռածների կառավարությունն իր ծոծորակը կտեսնի, կապիտուլացված ՍԴ չի տեսնի»:  

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА