o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոնիկա Բելուչին 55 տարեկան է. իտալուհու կյանքի կանոնները

30.09.2019 22:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մոնիկա Բելուչին 55 տարեկան է. իտալուհու կյանքի կանոնները

Մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Մոնիկա Բելուչին, 55 տարեկան է։ Նախկինում համացանցում պտտվում էր «տարիների ընթացքում կինն, ինչպես հին գինին, ավելի լավն է դառնում» արտահայտությունը, եւ թվում է, թե այն նրա մասին է։ Նրա հոբելյանի օրը հրապարակում ենք Մոնիկայի կյանքի կանոնները, որոնք նա տարիներ առաջ պատմել է Esquire-ին։

50-55 տարեկան տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել

Ժամանակն ավերում է ամեն ինչ։ Ենթադրենք՝ դուք գեղեցիկ կարմիր խնձոր ունեք։ Շատ քիչ ժամանակ կանցնի, եւ դրա վրա կնճիռներ կհայտնվեն, դրանում որդեր կվխտան։ Նույնը տեղի է ունենում մարդկանց հետ։

Խելացի կանայք ինչ-որ անհավանական բան են։ Ես կարծում եմ՝ նրանք տղամարդկանցից ավելի հետաքրքիր են։

Երբ ես մոդել էի, երբեք չէի զգում, որ ինձ օգտագործում են որպես օբյեկտ։

Փաստաբանները հիասքանչ դերասաններ են (Բելուչին սովորել է իրավաբանական ֆակուլտետում)։ Միայն պատկերացրեք. յուրաքանչյուր օր նրանք պետք է խաղան։ Չէ որ դատարանի դահլիճի ու նկարահանման հրապարակի միջեւ մեծ տարբերություն չկա։

Ռիչարդ Բերտոնն ասում էր. «Դերասանուհին ավելին է, քան կինը, դերասանը մի փոքր ավելի պակաս է, քան տղամարդը»։

Ես Բոնդի ընկերուհին չեմ, այլ Բոնդի կինը։ Հնարավոր է՝ նույնիսկ լեդի Բոնդ։

Բոնդը կարող է սեւամորթ լինել, ինչու ոչ։ Չէ որ գլխավորը ոչ թե մաշկի գույնն է, այլ դերասանի տաղանդը։ Իսկ ֆրանսիացի Բոնդ բացառված է։

Հիմա բոլոր ֆիլմերը նկարահանում են դեռահասների համար։

Ես համաձայնեցի խաղալ «Անշրջելի»-ն ֆիլմում առանց կարդալու սցենարը։ Այն պարզապես չկար։

Որքան ձանձրալի է ամբողջ ընթացքում շրջել Կաննում։

Առանց Սիցիլիայի իտալական կինո պարզապես չէր լինի։ Ամենագեղեցիկ պատմությունները, պոեզիան եւ բռնությունը, ամենն այնտեղից են։

Ես տխրում եմ, միայն երբ ինչ-որ տխուր բան է տեղի ունենում։ Ինձ դժվար է մելանխոլիկ անվանել։

Վերջերս դուստրս ասաց ինձ. «Մայրիկ, ես ցանկանում եմ լինել քեզ նման։ Ես չեմ ցանկանում աշխատել։ Ես ցանկանում եմ մայր լինել եւ երբ մեծանամ, կաշխատի իմ դուստրը»։ Դա պարզապես հրաշալի է. նա չի կարծում, թե ես աշխատում եմ։

Ես, իհարկե, անկանխատեսելի կին եմ։ Երբ ես հղի էի, միանգամից երեք ծննդատուն ընտրեցի, քանի որ մինչեւ վերջին պահը չգիտեի՝ որտեղ ծննդաբերել՝ Լոնդոնում, Հռոմում, թե Փարիզում։

Մենք այնքան շատ ենք ճանապարհորդում, որ իմ ավագ դուստրը չորս լեզու գիտի՝ իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն եւ պորտուգալերեն։

Ես հարգում եմ գաղտնիքներ։ Դրանք կարողանում են պահել մեծահասակ մարդիկ։

Ոչ մի դեպքում չէի ցանկանա կրկին քսան տարեկան լինել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА