o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ սպասել Երեւանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովից (Տեսանյութ)

27.09.2019 01:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչ սպասել Երեւանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովից (Տեսանյութ)

Երեւանում հաշված օրեր անց` հոկտեմբերի 1-ին, տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին, ըստ նախնական համաձայնության, ներկա պետք է լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ինչպես նաեւ Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի նախագահները եւ Սինգապուրի վարչապետը: Թե արդյոք այս պատմական իրադարձությունը կարող է նոր աշխարհաքաղաքական զարգացումների սկիզբ դառնալ` հաշվի առնելով, որ դրան ուշիուշով հետեւելու է նաեւ Արմուտքը, «Իրավունքը» հետաքրքրվեց ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԼԵՔՍԵՅ ԳՐՈՄԻԿՈՅԻՑ, որն այս օրերին գտնվում է Երեւանում:

Հաշմանդամությունով չի ավարտվում կյանքը. Բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն

Սա նոր սկիզբ կլինի այն առումով, որ կարվի հաջորդ ապացուցող քայլը, որ Եվրասիական ինտեգրացիան ոչ պակաս պահանջված եւ օբյեկտիվ գործընթաց է, քան Եվրոպական միությունը: Շատ երկար ժամանակ Արեւմուտքում այս ինտեգրացիոն գործընթացին թերահավատորեն էին մոտենում, նույնիսկ արվել է ամեն ինչ, որպեսզի կանգնեցնեն, խափանեն այն: Եվ կա արեւմտյան քաղաքական գործիչների կողմից արված բազմաթիվ արտահայտություններ, որոնք ցույց են տվել իրենց վերաբերմունքն այդ գործընթացների վերաբերյալ: Դրա համար այն, ինչ կատարվում է Եվրասիական տնտեսական միությունում, հաճախ քննադատում են, թե այդտեղ խնդիրներ, բարդություններ կան: Մինչդեռ ուսումնասիրեք Եվրամիության պատմությունը եւ կտեսնեք, թե որքան խնդիրներ կան այնտեղ: Մեծ Բրիտանիան ընդհանրապես երկար տարիներ կարծում էր, որ այդ նախագիծը պետք չէ, պետք է այն վերացնել եւ դրան զուգահեռ կառույց էին ստեղծում, որը լինելու էր ընդդեմ Եվիամիության: Այնտեղ այնքա՜ն ճգնաժամեր եւ հակասություններ են եղել: Հետեւաբար, հիմա ԵԱՏՄ հակառակորդները թող մեզ հանգիստ թողնեն: Իսկ մենք էլ մեզ այնպես պետք է պահենք, որ ովքեր մեզ հանգիստ չեն տալիս, հասկանան, որ անիմաստ է: Չէ որ մենք ոչ թե ինչ-որ մեկի ընդդեմ ենք ընկերություն անում, այլ ընկերություն ենք անում, որպեսզի մաքսիմալ օգտագործենք այն` մեր երկրների համար արդյունք քաղելու նպատակով թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ ռազմական, եւ թե՛ այլ ոլորտներում: Ոչ ոք չի ստիպում ոչ մեկին մյուսի հետ ընկերություն անել, քավ լիցի, բայց պետք է անել այնպես, որ իրավիճակը չապակայունացվի, ինչպես, օրինակ, մարդասիրական միջամտությունների անվան տակ տեղի ունեցան գունավոր հեղափոխություններ

Անձամբ ես դեմ եմ. Բազկամարտի Եվրոպայի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի չեմպիոնը «Մել» ֆիլմի նկարահանման մասին

Հավելենք, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Բալյանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Ա. Գրոմիկոյի հրապարակային դասախոսությունը «ՌԴ եւ եվրոպական միության փոխհարաբերությունները արդի ժամանակաշրջանում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական եւ վերլուծական հասարական կազմակերպությունը՝ ՌԳԱ Եվրոպային ինստիտուտի եւ Անդրեյ Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքականության հետազոտությունների ասոցիացիայի հետ համատեղ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը եւ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը: Դասախոսությունն արժանացավ ներկա դասախոսների եւ ուսանողների անթաքույց հետաքրքրությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ա. Գրոմիկոյի հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում, իսկ  դասախոսությունից մի հատված դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА