o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Երկրում նեգատիվի գերդոզավորում է». Վահան Բաբայան

25.09.2019 16:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Երկրում նեգատիվի գերդոզավորում է». Վահան Բաբայան

«Դատավարություններ, հրաժարականներ, ցույցեր, արդեն իսկ աղմկոտ ինքնասպանություն, փոխադարձ ատելության եւ մեղադրանքների մթնոլորտ: Պետության կենսական խնդիրները մղված են վերջին պլան, փոխարենը գնում է պայքար իշխանությունը ամեն գնով պահելու եւ իրենց քաղաքական կուրսի հետ անհամաձայնություն հայտնողներին դավաճանի պիտակավորում կազմակերպելու համար», - այս մասին նշում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ եւ շեշտում. «Դոզան, երբ շատ է լինում, նույնիսկ ամենա լավ դեղամիջոցի այն բերում է ճակատագրական հետեւանքների եւ դժվար չէ կռահել, թե Հայաստանը ուր է գնում: Սողացող նեգատիվը շուտով կործանելու է իր ճանապարհին այն ամենը, ինչին հանդիպելու է: Եկեղեցի, հերոսներ, հեղինակություններ, հաջողակ մարդիկ, հարուստներ, ուղակի գեղեցիկ մարդիկ դատապարտված են դառնալ այնպիսին, ինչպիսին իրենց ուզում է պատկերացնել իշխող անձը: Տվյալ անձը չի պատկերացնում, որ կարող են լինել մադիկ, ովքեր չկիսեն իր կարծիքը կամ ծրագրերը, իր մոտեցումները եւ պահվածքը: Եվ ամբողջ այս նեգատիվի հեղինակը եւ սնուցողը այդ նույն անձն է` Նիկոլ Փաշինյանը: Նա չի համակերպվում իրականության հետ, նա չի համակերպվում քննադատության հետ, նա չի համակերպվում արդեն ինքը իր հետ: Շատ ափսոս էր մեր երկիրը, մեր քաղաքը, որտեղ մարդիկ դարձան թշնամի, սեւ ու սպիտակ, հեղափոխական ու հակահեղափոխական: Բաժանեցին հայերին՝ բոլորին դարձնելով ատելության սպասավոր»:

«Եթե մեր միակ որդիներն իմանային, որ այս մի բուռ հայերը կդառնային թշնամիներ միմյանց հանդեպ, ապա չէին զոհվի»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА