o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

23.09.2019 09:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին  ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի 28-ամյա օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է: Այս մասին հայտնել է Հայաստանի  Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

ՃՈ պետի տեղակալը կալանավորվել է ՊՎԾ-ից ստացված նյութերի հիման վրա

«Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը»,- գրել է Հարությունյանը: Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ  2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել:

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի եւս երկու սպա:

Կան տեղեկություններ, որ միջադեպին մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:Նրա  հնարավոր մասնակցությունը միջադեպին՝ ստուգվում է: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА